Սիմֆոնիկ Նոր Տարի․ Խաչատրյան + Ջազ | Սերգեյ Սմբատյան, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Սիմֆոնիկ Նոր Տարի․ Խաչատրյան + Ջազ | Սերգեյ Սմբատյան, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Միջոցառման վայր:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր

Ծիծեռնակաբերդի 1, Երևան

Ավարտված

Այս միջոցառումն արդեն ավարտվել է

Դիտեք նմանատիպ և առաջիկա միջոցառումները ստորև։

Միջոցառման մասին

Համերգ

Տարիք

6+

Համեցե՛ք Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնի փակման համերգին՝ վայելելու յուրօրինակ «Սիմֆոնիկ Նոր Տարի․ Խաչատրյան + Ջազ» ծրագիրը, որի շրջանակում մեծն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները և սիրված ամանորյա և սուրբծննդյան մեղեդիները կհնչեն ջազային մշակմամբ։

Համերգին մասնակցում է նաև Հայաստանի պետական ջազ նվագախումբը։

Ծրագրում․

- Ջոն Ուիլյամս․ «Ինչ-որ տեղ իմ հիշողության մեջ» «Տանը մենակ» կինոֆիլմից

- Ջոն Ուիլյամս․ «Տոնական թռիչք» «Տանը մենակ» կինոֆիլմից

- Լերոյ Անդերսոն․ «Սուրբծննդյան տոնակատարություն»

Ամանորյա երգերի պոպուրի ջազային մշակմամբ

I. “Jingle Bells”

II. “Feliz Navidad”

III. “O, Christmas Tree”

IV. “Silent Night”

V. “Deck the Halls”

VI. “We Wish You a Merry Christmas”

Արամ Խաչատրյան

- Վարդագույն աղջիկների պարը «Գայանե» բալետից​

- Երիտասարդ քրդերի պարը «Գայանե» բալետից​

- Օրորոցային «Գայանե» բալետից

- Հատված Ջութակի ռե մինոր կոնցերտից

- Էգինայի վարիացիան և խրախճանքի տեսարանը «Սպարտակ» բալետից​

- Գալոպ «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտությունից​

- Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից​

- Վալս «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտությունից​

- Լեզգինկա «Գայանե» բալետից​

- Սուսերով պար «Գայանե» բալետից​

Ջազային մշակումները՝ Արմեն Հյուսնունցի, Մարտին Ուլիխանյանի և Անդրանիկ Բերբերյանի։


Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։

Դեկտեմբերի 19 | 19։30
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր

Տոմսերի արժեքը` 4,000 - 15,000 դրամ։

Փառատոնը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Փառատոնի ռազմավարական հովանավորն է Freedom Broker Armenia ընկերությունը, իսկ գլխավոր գործընկերը՝ Երևանի քաղաքապետարանը։

Կազմակերպիչ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ» ՊՈԱԿ

Մասնակիցներ

Լուսանկարներ և տեսանյութեր

Photo 765b254f-4ac4-4a5a-b7cd-11b6fd4879dc
Photo 60172d2c-d43b-4bab-88cd-32035bb763cd
Photo 5c56690e-1e08-4a51-9bb7-d6d8787fdbc6
Photo 6fc9f7f0-c9b6-4ba2-ab4d-dac9fa17be07

Կարծիքներ

Հրանտ

դկտ 23, 2025

full starfull starfull starfull starfull star

Խաչատրյանական և ամանորյա ստեղծագործություններով լի՝ 2025 թվի դեկտեմբերի 19-ի համերգն անչափ գեղեցիկ էր և տպավորիչ՝ համեմված հարգարժան հայ երաժիշտներ, կոմպոզիտորներ Արմեն Հյուսնունցի, Մարտին Ուլիխանյանի, Վահագն Հայրապետյանի ջազային մշակումներով: Մտքումս դեռ սավառնում են «Գայանե» բալետի, «Դիմակահանդես» սյուիտի, «Տանը մենակ» կինոֆիլմի, ինչպես նաև այլ երաժշտական կատարումների հնչյունները՝ քաոսային կենցաղից տեղափոխելով երաժշտության կախարդական աշխարհ: Սերգեյ Սմբատյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ ու ջազ նվագախմբերի տաղանդաշատ երաժիշտների շնորհիվ դեկտեմբերյան այդ երեկոն դարձավ հիասքանչ և հեքիաթային: Հուսով եմ՝ շուտով հասանելի կլինեն նաև համերգի ընթացքում հնչած ստեղծագործությունների որակյալ ձայնագրություններն ու տեսագրությունները՝ հնարավորություն ընձեռելով նորովի վերապրելու, վայելելու այդ երեկոյի անմոռանալի հուշերը:

Margo

դկտ 21, 2025

full starfull starfull starfull starfull star

Մերի

դկտ 21, 2025

full starfull starfull starfull starfull star

Ապշեցուցիչ համերգ էր, սկզբից մինչև վերջ վայելել ենք երեխաներիս հետ։ Շնորհակալություն բոլոր երաժիշտներին պրոֆեսիոնալ մշակման և մատուցման համար։

Manushak Mneyan

դկտ 20, 2025

full starfull starfull starfull starfull star

Armine

դկտ 20, 2025

full starfull starfull starfull starfull star

Syuzanna

դկտ 20, 2025

full starfull starfull starfull starfull star

Հրաշալի,անկրկնելի ❤️‍🔥

Karen Harutyunyan

դկտ 20, 2025

full starfull starfull starfull starfull star

Gurgen Engoyan

դկտ 19, 2025

full starfull starfull starfull starfull star

Ֆանտաստիկ համերգ էր

Manushak

դկտ 19, 2025

full starfull starfull starfull starfull star

Ճաշակով համերգ, ճաշակով մարդկանց համար

Կարին

դկտ 19, 2025

full starfull starfull starfull starfull star

Հիասքանչ համերգային ծրագիր:Դրական և անմոռանալի էմոցիաներ:❤️

Anna Muradyan

դկտ 19, 2025

full starfull starfull starfull starfull star

Քաղաքը ունի կարիք նման որակյալ համերգների: Անասելի բավականություն եմ ստացել. շատ հաճելիորեն տպավորված եմ: Կեցցե՜ք:

LUSINE KHACHATRYAN

դկտ 19, 2025

full starfull starfull starfull starfull star

Հիանալիիիիիիիի

Անժելա

դկտ 19, 2025

full starfull starfull starfull starfull star

Անկարագրելի

Zara

դկտ 19, 2025

full starfull starfull starfull starfull star

Հիասքանչ համերգ է

Մարինա

դկտ 19, 2025

full starfull starfull starfull starfull star

Հիանալի)))

Armenuhi Ohanjanyan

դկտ 19, 2025

full starfull starfull starfull starfull star

Kristine Melikyan

դկտ 20, 2025

full starfull starfull starempty starempty star

Դժգոհ եմ կազմակերպչական աշխատանքներից, ամբողջ համերգի ընթացքում մարդիկ նստելու իրենց տեղերն էին փնտրում և բավականին աղմուկով, աշխատակիցները չէին կարողանում արագ օգնել, իրենք, իսկ աղմուկ էին ստեղծում և խանգարում, ձայնը լավը չէր, ցուրտ էր դահլիճում, չկար վերնահագուստը թողնելու հնարավորություն, արդեն առաջին անգամը չի, որ համոզվում եմ և հաջորդ անգամ նման համերգը համալիրում լինելու դեպքում, չեմ գնի տոմս միանշանակ, ափսոս այդ երաժշտությունն ու երաժիշտների ջանքերը

Գայանե

դկտ 22, 2025

full starfull starempty starempty starempty star

Գովազդային բաններ

Ձեզ կարող է հետաքրքրել

«Աստղային պատերազմներ» և «Մոլորակները» | Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Դասական

«Աստղային պատերազմներ» և «Մոլորակները» | Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Հկտ 28 • 19:30