
ԱՍՏՈՐ ՊԻԱՑՈԼԱ․ ՏԱՆԳՈ
Միջոցառման վայր:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիաԵրևան, Աբովյան 2 փող
Այս միջոցառումն արդեն ավարտվել է
Դիտեք նմանատիպ և առաջիկա միջոցառումները ստորև։
Միջոցառման մասին
Կրքոտ երաժշտական տոն և շամպայն բոլոր հյուրերի համար։
Աստոր Պիացոլան Արգենտինայի երաժշտական խորհրդանիշներից է։ Նրա անմոռանալի տանգոները փոխանցում են Բուենոս Այրեսի ոգին և էներգիան՝ գրավելով հանդիսատեսին ամբողջ աշխարհում։ Դրանք սիրված են թե՛ ունկնդիրների, թե՛ կատարողների կողմից։
Պիացոլայի երաժշտությունը մարմնավորում է ազատության ոգին։ Այն լի է դրամատիկ հակադրություններով․ քնքշությունն ու կիրքը, մեղմ տխրությունն ու անկասելի բերկրանքի էներգիան միահյուսվում են յուրաքանչյուր ստեղծագործության մեջ։
Մեջբերումներ նախագծի հանդիսատեսի խոսքերից.
«Ամբողջ համերգի ընթացքում փշաքաղվում էի»։
«Հուզիչ էր և անմոռանալի»։
«Կարծես զգացմունքների ատրակցիոն լիներ»։
Հոկտեմբերի 16-ին Ֆիլհարմոնիայի Բաբաջանյան համերգասրահը կլցվի արգենտինական տանգոյի կրակոտ ռիթմերով։ Կհնչեն Պիացոլայի ամենահայտնի ստեղծագործությունները, այդ թվում՝ Libertango, Oblivion, The Four Seasons of Buenos Aires, Adiós Nonino․․․
Նախագծի հեղինակ՝ Աննա Ցագարելի (դաշնամուր)
Երաժշտախումբ՝
Իվան Տալանին — բանդոնեոն
Աստղիկ Վարդանյան — ջութակ
Վարդան Շահինյան — կիթառ
Վյաչեսլավ Ախմետզյանով — կոնտրաբաս
Կազմակերպիչ՝ «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ
Մասնակիցներ
Լուսանկարներ և տեսանյութեր
Կարծիքներ
Ձեզ կարող է հետաքրքրել
Թրենդային են հիմա
Բաժանորդագրվեք միջոցառումների զեղչերին և նորություններին ծանոթանալու համար
Կապվեք մեզ հետ
ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 2
Օգտակար հղումներ











