Պայմաններ և դրույթներ

ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Սպառողը, որն ակցեպտավորել է eventhub.am էլեկտրոնային առևտրային տիրույթում, ինչպես նաև դրա այլ ենթատիրույթներում (այսուհետ` Կայք) տեղադրված օֆերտան մի կողմից, և «Դիննո» ՓԲԸ (այսուհետ` «Գործակալ»), ի դեմս տնօրեն Արտյոմ Շամցյանի, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, հետագա համատեղ և առանձին հիշատակման դեպքում համապատասխանաբար անվանվելով «Կողմեր» և/կամ «Կողմ», կնքեցին սույն սպառողներին ներկայացվող էլեկտրոնային պայմանագիրը` (այսուհետ՝ նաև՝ Պայմանագիր) հետևյալի մասին.

Հիմնական հասկացություններ

  1. 1.1. Եթե Պայմանագրի տեքստից ուղիղ կերպով այլ բան չի բխում, ապա Պայմանագրում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն ստորև նշված նշանակությունը.

    • Պատվեր՝ սպառողի կողմից Կայքի միջոցով պատշաճ ձևով կազմված հարցում` Կատարողի Միջոցառմանը մասնակցելու համար, որը վկայում է այն մասին, որ Սպառողը նպատակ ունի Կատարողի և/կամ Ընկերության որպես Կատարողի գործակալի հետ կնքել գործարք Կայքում Տոմս (Տոմսեր) ձեռք բերելու նպատակով: Տոմսը հավաստում է Տոմսում նշված ամսաթվին, ժամին և վայրում Կատարողի պարտականությունը` անցկացնել Միջոցառում և Սպառողի իրավունքը մասնակցել Միջոցառմանը:

    • Կատարող՝ Ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, հիմնադրամ, անհատ ձեռնարկատեր կամ ցանկացած այլ կազմակերպաիրավական տեսակի անձ, ով սպառողների համար մատուցում է ծառայություններ, այն է` կազմակերպում է Միջոցառում:

    • Ընկերություն՝ «Դիննո» ՓԲԸ, որը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության օրենդրության համաձայն, ՀՎՀՀ՝ 02889534, ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 2:

    • Միջոցառում՝ Կատարողի կողմից կազմակերպվող իրադարձություն (կոնֆերանս, փառատոն /ֆեստիվալ/, համերգ, ժամանցային ծրագիր, թրեյնինգ, ուսումնական և այլն) Սպառողների անորոշ շրջանակի համար:

    • Սպառող՝ ցանկացած անձ, ով ակցեպտավորել է eventhub.am կայքում և MyEventhub հարթակում տեղադրված օֆերտան:

    • Կայք` https://eventhub.am/ տիրույթը, ինչպես նաև դրա ցանկացած ենթատիրույթը (subdomain), ինչպես նաև MyEventhub հարթակը

    • Բանկային հաշիվ՝ Ընկերության/Կատարողի գործող բանկային հաշիվ:

    • Տոմս՝ գրառում Կայքի համակարգում, որն օգտագործվում է որպես գործարքի կնքման և Միջոցառմանը մասնակցելու Սպառողի իրավունքի հաստատում: Տոմսերի վաճառքը նշանակում է Կողմերի միջև գործարքների կնքում: Տոմսի իրացման դեպքում այն Սպառողին տրամադրվում է էլեկտրոնային կամ թղթային փաստաթղթի տեսքով, որը պարունակում է գործարքի էական պայմանները:

  2. 1.2. Մյուս հասկացությունները, որոնք առկա են Պայմանագրում մեկնաբանվում են ՀՀ օրենսդրության համաձայն:

Պայմանագրի առարկան

  1. 2.1. Ընկերությունը Պայմանագրով սահմանված կարգով ու պայմաններով Սպառողին հնարավորություն է տալիս օգտագործել Կայքը, իսկ Սպառողը պարտավորվում է անհրաժեշտության դեպքում օգտագործել Կայքը սույն Պայմանագրով սահմանված պայմաններով:

  2. 2.2. Պայմանագրի հիման վրա Սպառողը հնարավորություն ունի օգտագործել Կայքը, մասնավորապես` ստանալ Կայքում տեղադրված Միջոցառումների մասին տեղեկատվություն, ինչպես նաև Միջոցառումներում մասնակցելու հնարավորություն ստանալու միջոցով՝ ձևակերպել Պատվեր, իրականացնել դրա հետ կապված գործողություններ, ստանալ Տոմս: Կատարողների հետ կնքած համապատասխան պայմանագրերով նախատեսված դեպքերում Ընկերությունը իրականացնում է Տոմսերի վաճառք Սպառողներին:

  3. 2.3. Ընկերությունը հիմնականում չի հանդիսանում Միջոցառումների կազմակերպիչ կամ ծառայություններ մատուցող, սակայն, ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագրերի առկայության դեպքում, կարող է ստանձնել Միջոցառման կազմակերպման որևէ մասի իրականացումը:

Կողմերի իրավունքները և պարտականությունները

  1. 3.1. Սպառողը պարտավոր է.

  2. 3.1.1. Պատշաճ կատարել Պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները և Պայմանագրի պայմանները:

  3. 3.1.2. Հետևել Պայմանագրի փոփոխություններին և լրացումներին`յուրաքանչյուր անգամ Կայք մուտք գործելիս` մինչև Կայքում հրապարակված ծառայություններից օգտվելու պահը:

  4. 3.1.3. Խստիվ կատարել և պահպանել Կայքի օգտագործման կանոնները:

  5. 3.1.4. Կայքում հրապարակված ծառայություններից օգտվելիս նշել բացառապես հավաստի, ճիշտ և ամբողջական տեղեկատվություն և ոչ մի դեպքում Ընկերությանը և/կամ Կատարողին և/կամ ցանկացած այլ երրորդ անձանց մոլորության մեջ չգցել:

  6. 3.1.5. Ինքնուրույն ստուգել Պատվերի տվյալները մինչև դրա ձևակերպումը: Սպառողը պատասխանատու է իր կողմից Պատվերի ձևակերպման համար տրամադրված տվյալների ճշտության և օրինականության համար:

  7. 3.1.6. Ծանոթանալ Միջոցառման մասին տեղեկատվությանը մինչև Պատվերի ձևակերպումը: Եթե Սպառողի համար մինչև վերջ հասկանալի չեն Միջոցառման անցկացման պայմանները, այդ թվում վճարման մասին պայմանները Սպառողը պարտավորվում է ճշտել դրանք` այդ թվում, օգտվելով Կայքում հասանելի կապի միջոցներից:

  8. 3.1.7. Ինքնուրույն ծանոթանալ վճարման եղանակների հետ կապված պայմաններին և կանոններին:

  9. 3.1.8. Հրաժարվել Միջոցառմանը մասնակցելուց Պատվերի ձևակերպումից և դրա դիմաց վճարելուց հետո՝ Միջոցառման օրվանից երեք օր առաջ, բացառությամբ այն դեպքի, երբ Կատարողի կողմից սահմանվում են այլ պայմաններ, որոնք Ընկերության կողմից հավելյալ հրապարակվում են Միջոցառման մասին տեղեկություններում, իսկ Տոմսերի վերադարձի հնարավորության բացակայության դեպքում` այդ մասին ուղղակիորեն նշում կատարելով: Տոմսերի, դրանց դիմաց վճարված գումարների հետվերադարձի հետ կապված հարցերի դեպքում Սպառողների և Կատարողների միջև կապն ապահովվում է Պայմանագրի 3.3.3-րդ կետով սահմանված կարգով: Ընդ որում, Տոմսերի դիմաց վճարված գումարների վերադարձի հետ կապված Սպառողի բոլոր դիմումները, բողոքները, պահանջները և/կամ հաղորդագրությունները պետք է ուղարկվեն գրավոր` էլեկտրոնային փոստի միջոցով:

  10. 3.1.9. Վճարել Տոմսի (Պատվերի) արժեքը:

  11. 3.2. Սպառողն իրավունք ունի`

  12. 3.2.1. Մինչև Կայքում Պատվերի գրանցումը/Տոմսի ձեռքբերումը ստանալ ամբողջական, հստակ և ճշգրիտ տեղեկատվություն միջոցառման անվանման, անցկացման վայրի և ամսաթվի, մեկնարկի ժամի և տևողության, Տոմսի տեսակի, նստատեղի (առկայության դեպքում), Տոմսի ամբողջական գնի՝ ներառյալ բոլոր հարկերը և միջնորդավճարները, Տոմսի օգտագործման, փոխանակման և վերադարձի պայմանների վերաբերյալ:

  13. 3.2.2. Պայմանագրով սահմանված կարգով վճարումն իրականացնելուց հետո ստանալ Տոմսի ձեռքբերման հաստատում (էլեկտրոնային հաղորդագրություն)։

  14. 3.2.3. Պահանջել դադարեցնել Ընկերության կողմից իր տվյալների մշակումը` այդ մասին գրավոր դիմելով Ընկերությանը:

  15. 3.3 Ընկերությունը պարտավոր է.

  16. 3.3.1 Սպառողներին մատուցել Պայմանագրի պայմաններին և դրույթներին համապատասխան ծառայություններ:

  17. 3.3.2 Կայքում`Միջոցառումների մասին հրապարակված տեղեկություններում ներառել` Միջոցառման ընդհանուր բնութագրի, անցկացման ժամկետների, Տոմսերի վաճառքի գնի և վճարման կարգի, Տոմսերի վերադարձի հնարավորության կամ անհնարինության վերաբերյալ տեղեկատվություն:

  18. 3.3.3 Ապահովել կայքում ներկայացված ծառայություններից օգտվող Սպառողների և Կատարողների` միմյանց հասցեագրված հաղորդագրությունների, այդ թվում նաև` Միջոցառումների չեղարկման կամ հետաձգման, ինչպես նաև այլ դեպքերում Տոմսերի և դրանց դիմաց վճարված գումարների վերադարձի վերաբերյալ պահանջների, բողոքների, դիմումների ուղարկումը/հասանելիության ապահովումը հասցեատերերին: Միաժամանակ, Սպառողի` անմիջապես Կատարողի հետ կապ հաստատելու ցանկության պարագայում Ընկերությունը պարտավորվում է, առկայության դեպքում, բացի Կայքում առկա տեղեկատվությունից, լրացուցիչ կոնտակտային տվյալներ տրամադրելու ճանապարհով աջակցել Սպառողին` Կատարողի հետ անմիջականորեն կապ հաստատելու հարցում: Ի ապահովումն սույն կարգավորման` Կայքի ստորին հատվածում գտնվող «Կապվեք մեզ հետ» բաժնում ներկայացված են Ընկերության կոնտակտային տվյալները:

  19. 3.3.4 Ապահովել Սպառողների անձնական տվյալների պաշտպանությունը և դրանք մշակել միայն օրենքով թույլատրելի նպատակներով:

  20. 3.3.5 Ձեռնարկել հնարավոր տեխնիկական և կազմակերպչական միջոցներ` Կայքի անվտանգությունն ապահովելու նպատակով:

  21. 3.3.6 Ապահովել Պայմանագրի փոփոխված տարբերակի հրապարակումը Կայքում:

  22. 3.4 Ընկերությունն իրավունք ունի.

  23. 3.4.1 Դադարեցնել, կասեցնել և/կամ արգելափակել Սպառողի հասանելիությունը Կայքին, եթե Ընկերության կարծիքով Սպառողի գործունեությունը սպառնալիք է հանդիսանում Կայքին և/կամ այլ Սպառողների և/կամ երրորդ անձանց, ինչպես նաև եթե Սպառողը խախտում է Պայմանագրի պայմանները կամ Ընկերության այլ պահանջները:

  24. 3.4.2 Մերժել Սպառողի Պատվերը այն դեպքերում, երբ Պատվերի կատարումը դարձել է անհնար կամ աննպատակահարմար՝ անկախ Ընկերության կամքից, այն պայմանով, որ Սպառողին վերադարձվում է նրա կողմից վճարված ամբողջ գումարը։

  25. 3.4.3 Միակողմանի փոխել Կայքի գործունեության տեխնոլոգիաները և պայմանները` առանց այդ մասին նախապես Սպառողներին ծանուցելու:

  26. 3.4.4 Դադարեցնել Կայքի աշխատանքը, իրականացնել Կայքում պրոֆիլակտիկ աշխատանքներ, կատարել մոդիֆիկացիաներ:

Պատվերի ձևակերպման և Տոմսի ստացման կարգը

  1. 4.1. Պատվերի ձևակերպման համար Սպառողը պետք է կատարի հետևյալ գործողությունները.

    • Կայքում ընտրել Միջոցառումը,

    • Միջոցառման էջում ընտրել Տոմսը,

    • Վճարման էջում տրամադրել նախատեսված տվյալները,

    • Հաստատել մուտք արված տեղեկությունների հավաստիությունը, ճշգրտությունը և ձևակերպել Պատվերը «Վճարել» կոճակի սեղմումով:

  2. 4.2. Ընկերությունը հաստատում է Պատվերի ընդունումը և ձևակերպումը` Սպառողի կողմից Պատվերի ձևակերպման ժամանակ նշված էլեկտրոնային փոստի հասցեով համապատասխան հաղորդագրություն ուղարկելու միջոցով:

  3. 4.3. Եթե Միջոցառմանը մասնակցելու համար Սպառողը պետք է վճարի Պատվերի համար, ապա հաստատումից հետո Կայքը Սպառողին վերահասցեավորում է Պատվերի վճարման էջ: Պատվերի դիմաց վճարելու համար Սպառողն ընտրում է Կայքում նշված վճարման համապատասխան միջոցը և կատարում է վճարում՝ վճարումը կատարելու պայմանների համաձայն: Պատվերի դիմաց Վճարումից հետո Ընկերությունը Սպառողին անմիջապես ուղարկում է հաղորդագրություն վճարումը ստանալու մասին, որից հետո ձևավորում է Տոմս, որն ուղարկվում է Սպառողի կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին կամ արտացոլվում է MyEventhub հարթակի «Իմ տոմսեր» բաժնում։

  4. 4.4. Սպառողը մասնակցում է Միջոցառում(ներ)ին Կատարող(ներ)ի սահմանած պայմաններով:

Կողմերի պատասխանատվությունը

  1. 5.1. Կայքում տեղադրվող տեղեկատվությունը Կատարողների և Միջոցառումների վերաբերյալ տրամադրվում է Կատարողի և/կամ երրորդ անձանց կողմից և կարող է Կայքում մուտքագրվել Ընկերության միջոցով կամ անմիջականորեն Կատարողի կողմից: Ըստ այդմ, Ընկերությունը պատասխանատվություն չի կրում տեղադրված տեղեկատվության հավաստիության, ճշմարտացիության, ամբողջականության, ինչպես նաև այդպիսի տեղեկատվության հետևանքով Սպառողներին կամ այլ անձանց պատճառված վնասերի համար:

  2. 5.2. Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում Կայքն օգտագործող անձանց կողմից որևէ անձի բարի համբավն արատավորող, անբարեվարք պահվածքի համար:

  3. 5.3. Ընկերությունը չի կրում որևէ պատասխանատվություն՝ Կատարողի կողմից Կայքում տեղադրված տեղեկատվության արդյունքի չիրականացման, կամ թերի իրականացման համար, ինչպես նաև Միջոցառումների անցկացման ժամանակ Սպառողի կամ որևէ այլ անձի պատճառված որևէ վնասի /նյութական, բարոյական, ֆիզիկական և այլն/ համար: Բոլոր պարտավորությունները կապված Միջոցառումների անցկացման և ծառայությունների մատուցման հետ ծագում են Սպառողի և Կատարողի և/կամ երրորդ անձանց միջև: Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում նաև նշված պարտավորությունների իրական լինելու և իրականացման հետ, բացառությամբ՝ Կատարողների հետ կնքված համապատասխան պայմանագրերով իր ստանձնած պարտավորություններից:

  4. 5.4 Ընկերությունը չի երաշխավորում, որ

    • 5.4.1 Կայքը համապատասխանելու է Սպառողի սպասելիքներին, պահանջներին,

    • 5.4.2 Կայքի միջոցով ստացված որևէ ծառայության, ծրագիր, տեղեկատվություն կհամապատասխանի Սպառողի սպասելինքերին, պահանջներին,Կայքն աշխատելու է անթերի և առանց տեխնիկական խնդիրների:

  5. 5.5. Կայքի մի մասը կամ ամբողջը պարբերաբար կարող են լինել անհասանելի` տեխնիկական վերազինումների, տեխնիկական խնդիրների առկայության, նշված խնդիրների շտկման, պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացման պատճառով:

  6. 5.6. Սպառողն իր ռիսկով և պատասխանատվությամբ է օգտագործում Կայքը, կատարում Պատվերներ, վճարումներ և Ընկերությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում Սպառողի մոտ առաջացած վնասների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ վնասը առաջացել է Ընկերության մեղքով:

Անձնական տվյալներ

  1. 6.1. Այն դեպքում, երբ Սպառողը Կայքի ծառայություններից օգտվելիս որևէ փուլում մուտքագրում է իր կամ որևէ երրորդ անձի տվյալները (այդ թվում` անձնական համարվող) կամ այլ կերպ փոխանցում է/հասանելի է դարձնում դրանք, դրանով իսկ Սպառողը տալիս է իր համաձայնությունն առ այն, որ Ընկերությունը և Կատարողը

    • 6.1.1. հասանելիություն ստանան նշված բոլոր տվյալներին, հավաքագրեն, մշակեն, պահպանեն, փոխանցեն, հեռացնեն, արգելափակեն այդ տվյալները, ինչպես ավտոմատացված միջոցների օգտագործմամբ, այնպես էլ առանց դրանց.

    • 6.1.2. նշված բոլոր տվյալները կամ դրանցից ցանկացածն օգտագործեն Սպառողին մարքեթինգային բնույթի առաջարկներ, տեղեկատվական և գովազդային բնույթի հաղորդագրություններ ներկայացնելու նպատակով.

    • 6.1.3 կապ հաստատեն Սպառողի հետ` նրա կողմից նշված կապի միջոցներից յուրաքանչյուրով և բոլորով:

  2. 6.2. Սպառողը, Կայքում տեղադրված հրապարակային օֆերտայի ակցեպտավորման որևէ փուլում երրորդ անձանց տվյալներ մուտքագրելու կամ Կայքից այլ կերպ օգտվելիս դրանք հասանելի դարձնելու պարագայում, դրանով իսկ հավաստում է, որ ստացել է տվյալ երրորդ անձանց համաձայնությունները Ընկերությանը և Կատարողին այդ տվյալները տրամադրելու/հասանելի դարձնելու, ինչպես նաև վերջիններիս կողմից այդ տվյալները սույն պայմաններով սահմանված կարգով Ընկերության և Կատարողի կողմից մշակվելու վերաբերյալ:

  3. 6.3. Տվյալների, այդ թվում նաև անձնական տվյալների մշակման վերաբերյալ Սպառողի կողմից սույն Պայմաններով սահմանված համաձայնությունը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ Սպառողը նշված համաձայնությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հետ չի կանչել: Ընդ որում, նշված համաձայնությունը Սպառողի կողմից հետ կանչվելու դեպքում Ընկերությունը և Կատարողը պարտավոր են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանմամբ դադարեցնել Սպառողի անձնական տվյալների մշակումը, եթե ՀՀ օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

Վեճերի լուծում

  1. 7.1. Պայմանագիրը և դրանից ծագող բոլոր հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրության համաձայն: Կողմերի միջև ծագած վեճերը ենթակա են լուծման ՀՀ օրենսդրության համաձայն:

  2. 7.2. Պայմանագրի կատարման, գործողության դադարեցման կամ Պայմանագիրը անվավեր ճանաչելու հետ կապված բոլոր վեճերը, բողոքները, տարաձայնությունները կամ պահանջները, Կողմերը կձգտեն լուծել արտադատական կարգով` բանակցությունների միջոցով: Կողմը, որի մոտ առաջացել են տարաձայնությունները և/կամ պահանջները պետք է մյուս Կողմին հաղորդագրություն ուղարկի support@eventhub.am էլ. փոստի հասցեով՝ նշելով առաջացած պահանջները, բողոքները և/կամ տարաձայնությունները: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պայմանագիրն ուժի մեջ մտնելը, պայմանների փոփոխումը

  1. 8.1. Պայմանագիրը, որի վերջնական տարբերակը մշտապես տեղակայված է կայքում` https://eventhub.am/terms-and-conditions հղմամբ, կամ MyEventhub հարթակում պարունակում է Պայմանագրի բոլոր էական պայմանները և հանդիսանում է «Դիննո» ՓԲԸ կողմից առաջարկ, կնքել Սպառողի հետ պայմանագիր` Պայմանագրի տեքստում նշված պայմաններով: Այսպիսով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 453-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` համացանցն օգտագործելու միջոցով ծառայությունների մատուցման Պայմանագրի տեքստը համարվում է հրապարակային օֆերտա:

  2. 8.2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 454-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` սույն օֆերտայի պատշաճ ակցեպտ է համարվում ցանկացած երրորդ անձի կողմից հետևյալ գործողության իրականացումը.

  3. 8.2.1 Տեղեկությունների մուտքագրումը գնման թերթիկում և տվյալների իսկության հավաստիացումը՝ «Վճարել» կոճակի սեղմումով,

  4. 8.2.2 Պայմանագիրը համարվում է կնքված «Վճարել» կոճակի սեղմման պահից սկսած:

  5. 8.3. Ընկերությունը ցանկացած պահի կարող է միակողմանի լուծել Պայմանագիրը` արտադատական կարգով` Սպառողին այդ մասին նախապես և պատշաճ կերպով տեղեկացնելով։ Պայմանագրի լուծման դեպքում Սպառողին վերադարձվում են վերջինիս կողմից վճարված, սակայն չօգտագործված գումարները։ Ընդ որում, Պայմանագրի իմաստով պատշաճ ծանուցում է համարվում այդ մասին Կայքում ծանուցումը տեղադրելու և/կամ Սպառողին ուղարկելու պահը:

  6. 8.4. Կողմերը Պայմանագրով համաձայնվում են, որ Ընկերությունը կարող է միակողմանի փոփոխություններ կատարել Պայմանագրում՝ փոփոխված Պայմանագրի տեքստը Կայքի https://eventhub.am/terms-and-conditions հասցեում տեղադրելու միջոցով: Սպառողը Կայքը օգտագործելով համաձայնվում է Պայմանագրի փոփոխությունների հետ: Փոփոխությունների հետ անհամաձայնության դեպքում Սպառողը պետք է դադարեցնի Կայքի օգտագործումը:

Ընկերության հասցեն և այլ վավերապայմաններ

  1. Անվանումը՝ «Դիննո» ՓԲԸ
    Իրավաբանական հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 2
    ՀՎՀՀ՝ 02889534
    Բանկը՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ
    Հ/Հ՝ 1570092352170100
    Տնօրեն՝ Արտյոմ Շամցյան

Բաժանորդագրվեք միջոցառումների զեղչերին և նորություններին ծանոթանալու համար

Կապվեք մեզ հետ

ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 2

Հետևեք մեզ

Օգտակար հղումներ

  • Աջակցություն
  • Պայմաններ և դրույթներ

Eventhub-ը հասանելի է նաև MyAmeria հավելվածում

Download on the App StoreGet it on Google Play
DinnoPayLinkEventhubMyTour