
Երկխոսություն Բասկերի երաժշտության և աշխարհի միջև
Միջոցառման վայր:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահԶարոբյան 3
Այս միջոցառումն արդեն ավարտվել է
Դիտեք նմանատիպ և առաջիկա միջոցառումները ստորև։
Միջոցառման մասին
Հոկտեմբերի 22-ին, ժամը՝ 19:00-ին հրավիրում ենք Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի գեղեցիկ համերգասրահ՝ ունկնդրելու կամերային երաժշտություն:
Առաջին անգամ Հայաստանում հանդես կգան Իսպանիայից ժամանած ճանաչված երաժիշտներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ՝ Նատաշա Չիչը /ալտ/ և Ջոսու Օկինյենան /դաշնամուր/:
Երեկոյի ընթացքում նրանց կմիանան նաև Կարեն Շահգալդյանը /ջութակ/ և Սևակ Ավանեսյանը /թավջութակ/:
Ծրագրում կհնչեն Բասկերի և այլ կոմպոզիտորների կամերային գոհարները:
Ֆ. Կուպերեն
Կոնցերտային պիեսներ
Պրելյուդ
Սիցիլիանա
La Tromba
Պլենտե
Սատանայի արիա
Ի. Օլասարան դե Էստեյա
Երեք պիես
Otoitza
Argarai
Goiza
Ա. Դոնոստիա
Երկու ռոմանս
Խ. Գուրիդի
Կանցոնետա
Մ. Ռավել
Պիես՝ «Հաբաներա»-ի ձևով
Է. դե Սուբելդիա
Սոնատ ալտի և դաշնամուրի համար
Ընդմիջում
Յ. Բրամս
Դաշնամուրային քառյակ № 3, Op. 60
Կազմակերպիչ՝ Aram Khachaturyan Museum








