ՅԱՆԱ ԴԱՐՅԱՆ | ալտ
ԱՐԱՄ ԹԱԼԱԼՅԱՆ | թավջութակ
ՄԻՔԱՅԵԼ ԲԱԼՅԱՆ | դաշնամուր
Ֆիլհարմոնիայում մեկնարկում է ականավոր թավջութակահար և մանկավարժ Գերոնտի Թալալյանի ծննդյան 100-ամյակին նվիրված կամերային երաժշտության համերգաշարը։
Գերոնտի Թալալյանի կատարողական արվեստն ու բազմամյա մանկավարժական գործունեությունը նշանակալի դեր են ունեցել Հայաստանում թավջութակի արվեստի զարգացման գործում։ Նրա կրթած երաժիշտների սերունդներն ու փոխանցած մասնագիտական ավանդույթները անգնահատելի ժառանգություն են, որի պահպանմանն ու արժևորմանն է նվիրված հոբելյանական այս նախագիծը։
Առաջին համերգի ծրագրում՝
ՅՈՀԱՆՆԵՍ ԲՐԱՄՍ
Սոնատ թիվ 2 թավջութակի և դաշնամուրի համար, Ֆա մաժոր, ստ․ 99
Տրիո դաշնամուրի, ալտի և թավջութակի համար, Լա մինոր, ստ․ 114
Կազմապերպիչ՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիա