Գի Բովե. Երգեհոնային երաժշտության միջազգային փառատոն

Գի Բովե. Երգեհոնային երաժշտության միջազգային փառատոն

Միջոցառման վայր:

Կոմիտասի անվան կամերային Երաժշտության տուն

Երևան, Իսահակյան 1

24

շբթ

հոկտեմբեր


Ժամ

19:00

Գին

3000 ֏ - 8000 ֏


24

շբթ

հոկտեմբեր


Ժամ

19:00

Գին

3000 ֏ - 8000 ֏

Միջոցառման մասին

Դասական

Տարիք

6+

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ին, Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության չորրորդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի կունենա աշխարհահռչակ երգեհոնահար, կոմպոզիտոր, երգեհոնային երաժշտության մեջ մեծ ներդրում ունեցած Գի Բովեի (Շվեյցարիա) մենահամերգը։

Գի Բովեն ժամանակակից երգեհոնային աշխարհի ամենահեղինակավոր վարպետներից է, ով հեղինակել է երգեհոնային 220 ստեղծագործություն և ձայնագրել 50 ձայնասկավառակ։ Նա հրավիրված պրոֆեսոր է Եվրոպայի բազմաթիվ հեղինակավոր՝ Բեռլինի, Վիեննայի, Օսլոյի, Հելսինկիի, Դուբլինի, Լոնդոնի և Մարսելի երաժշտական ակադեմիաներում։

Ծրագրում՝
• Յոհան Սեբաստիան Բախ — Պրելյուդ և ֆուգա ռե մինոր BWV 539
• Կանարիոս — 18-րդ դարի անանուն իսպանական ստեղծագործություն
• Ֆրանցիսկո Կոռեա դե Արաուքսո — Տիենտո №59
• Մեքսիկական երեք ժողովրդական ստեղծագործություն՝ Marcha, Oaxaqueña, Pinotepa
• Ջակոմո Պուչինի — Piccolo Walzer, Scossa Elettrica
• Շվեյցարական երեք ժողովրդական ստեղծագործություն տնային երգեհոնի համար
• Գի Բովե — Fandango mio

Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։

Կազմակերպիչ՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»

Մասնակիցներ

Լուսանկարներ և տեսանյութեր

Կարծիքներ

Գովազդային բաններ

Ձեզ կարող է հետաքրքրել

Միլկիցա Ռադովանովիչ. Երգեհոնային երաժշտության միջազգային փառատոն

Համերգ

Միլկիցա Ռադովանովիչ. Երգեհոնային երաժշտության միջազգային փառատոն

Հկտ 10 • 19:00