Մխիթար Սեբաստացի 350

Մխիթար Սեբաստացի 350

Միջոցառման վայր:

Կոմիտասի անվան կամերային Երաժշտության տուն

Երևան, Իսահակյան 1

Ավարտված

Այս միջոցառումն արդեն ավարտվել է

Դիտեք նմանատիպ և առաջիկա միջոցառումները ստորև։

Միջոցառման մասին

Դասական

Տարիք

6+

Փետրվարի 10-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Երևանի պետական կամերային երգչախմբի համատեղ համերգը՝ նվիրված հայ նշանավոր հոգևորական, գիտնական, բանաստեղծ, կոմպոզիտոր և Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու (1676–1749) ծննդյան 350-ամյա հոբելյանին։


Մխիթար Սեբաստացին նշանակալի դեր է ունեցել հայկական հոգևոր և մշակութային կյանքի ձևավորման գործում՝ անգնահատելի ներդրում ունենալով հայ գրականության, կրթության և հոգևոր երաժշտության զարգացման մեջ։


Ծրագրում ընդգրկված են Մխիթար Սեբաստացու, ինչպես նաև հայ հոգևոր երաժշտության նշանավոր ներկայացուցիչներ Հ. Գաբրիել Այվազովսկու, Հ. Ղևոնդ Ալիշանի, Հ. Մեսրոպ Ճանաշյանի, Հ. Կարապետ Տէր Սահակեանի և Հ. Վահան Յովհաննէսեանի ստեղծագործությունները՝ հանդիսատեսին ներկայացնելով հայկական եկեղեցական և երաժշտական ավանդույթի հոգևոր խորությունն ու գեղարվեստական հարուստ ժառանգությունը։


Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան

Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան


Ծրագիր՝

1.«Զարթիր աշխարհ». Հ. Գաբրիել Այվազովսկի (3′)


2.«Երանուհի». Մխիթար Սեբաստացի (3′)


3.«Ըզքեզ Սուրբ Հայր». Մխիթար Սեբաստացի (3′)


4.«Աղաչեմ զքեզ». Մխիթար Սեբաստացի (4′)


5.«Անճարին խորան». Մխիթար Սեբաստացի (4′)


6.«Գովեալ դասուց». Մխիթար Սեբաստացի (3′)


7.«Օրօր». Մխիթար Սեբաստացի (3′)


8.«Բամ փորոտան». Հ. Ղևոնդ Ալիշան


9.«Պլպուլն Աւարայրի». Հ. Ղևոնդ Ալիշան (2′)


10.«Երգ ի Սուրբ Թարգմանիչս». Հ. Մեսրոպ Ճանաշեան (2′)


11.«Լոյսի քայլերգ». Հ. Կարապետ Տէր Սահակեան (2′)


12.«Ընդ հովանեաւ» (2′)


13.«Բուխուրիկ». Հ. Վահան Յովհաննէսեան (4′)


14.«Իմ հեռաւոր հայրենիք». Հ. Վահան Յովհաննէսեան (5′)


15.«Ով անդրանիկ համայնից». Հ. Վահան Յովհաննէսեան (5′)

Կազմակերպիչ՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ

Մասնակիցներ

Լուսանկարներ և տեսանյութեր

Կարծիքներ

Գովազդային բաններ

Թրենդային են հիմա

Բաժանորդագրվեք միջոցառումների զեղչերին եվ նորություններին ծանոթանալու համար

Կապվեք մեզ հետ

  • Կապ անձնական օգնականի հետ
  • +374 33 820080
  • support@eventhub.am
  • ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 2

Հետևեք մեզ

Օգտակար հղումներ

  • Աջակցություն
  • Պայմաններ և դրույթներ

Eventhub-ը հասանելի է նաև MyAmeria հավելվածում

Download on the App StoreGet it on Google Play

© 2026 EventHub · Dinno