Հրավիրում ենք կախարդական ճանապարհորդության Հայաստանի երաժշտական աշխարհով։ ✨
Hosk-ը Վանաձորից այլընտրանքային երաժշտական նախագիծ է։ Խմբի երաժշտական որոնումները հիշեցնում են 1960-ականների վերջի փսիխոդելիան՝ հարստացած ժամանակակից կիթառային հնչողությամբ և ծանր ռիթմերով, իսկ նրանց անմիջական կատարումները վերածվում են անվերջ իմպրովիզացիաների՝ գերելով հանդիսատեսին։
CRUDE-ը 2023 թվականին Երևանում ձևավորված պրոգրեսիվ ռոք տրիո է։ Ծանր ռիֆերը, մեղեդային վոկալը և ռիթմիկ գործիքային հատվածները միավորելով՝ խումբը ստեղծում է թարմ ու ինքնատիպ հնչողություն։ Երկամյա համերգային դադարից հետո, երբ Մայքլն ու Էդուարդը զինվորական ծառայության մեջ էին, խումբը վերադառնում է բեմ՝ նոր երգերով և նոր էներգիայով։
RedLine-ը Խուստուփի անտառապատ լանջերից վերադառնում է Tonelab-ի բեմ՝ ծանր ռիֆերով և պարային ռիթմերով ձեր արյունը եռացնելու համար։ Եթե բաց եք թողել նրանց մենահամերգը, սա հիանալի հնարավորություն է զգալու նրանց բարձր լարման կատարումը։
Դռները՝ 19:00
Սկիզբը՝ 20:00
Վաղ ամրագրման տոմսերը մինչև հոկտեմբերի 22-ը՝ 3000 դրամ։
Կազմակերպիչ՝ «ԹՈՆԼԱԲ ՍՏՈՒԴԻՈ» ՍՊԸ