
Ծիծեռնակաբերդի 1, Երևան
23
երկ
նոյեմբեր
Ժամ
19:00
Գին
5000 ֏ - 150000 ֏
23
երկ
նոյեմբեր
Ժամ
19:00
Գին
5000 ֏ - 150000 ֏
Համերգ
🎬 Երևանի քաղաքապետարանը ներկայացնում է բացառիկ երեկո կինոյի լեգենդ Ջեյմս Քեմերոնի մասնակցությամբ։
«Տերմինատոր», «Այլմոլորակայիններ», «Տիտանիկ», «Ավատար» և համաշխարհային կինոյի այլ նշանավոր ֆիլմերի ռեժիսորը, սցենարիստն ու պրոդյուսորը՝ Երևանում։
Երեկոն բաղկացած կլինի երկու մասից․
Մաս I․ Կինոն՝ համերգային կատարմամբ
Ջեյմս Քեմերոնի ֆիլմերի երաժշտությունը կկատարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։
Դիրիժոր՝ Ջանլուկա Մարչիանո։
Մաս II․ Հանդիպում Ջեյմս Քեմերոնի հետ
Կենդանի հարցազրույց և հարցուպատասխան՝ կինոյի, ստեղծագործական ճանապարհի, մեծ գաղափարների ու նորարարությունների մասին։
Հարցազրույցը կանցկացվի անգլերեն՝ հայերեն թարգմանությամբ։
Սա բացառիկ հնարավորություն է մեկ երեկոյի ընթացքում լսելու խորհրդանշական ֆիլմերի երաժշտությունը կենդանի կատարմամբ և հանդիպելու մեր ժամանակների ամենաազդեցիկ կինոգործիչներից մեկին։
📅 Նոյեմբերի 23-ին՝ ժամը 19։00-ին
Կազմակերպիչ՝ Mezzo Production։

Կապվեք մեզ հետ
ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 2
Օգտակար հղումներ