Դասական երաժշտության ամենասպասված իրադարձություններից մեկը՝ Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային փառատոնը, կրկին համախմբում է աշխարհահռչակ երաժիշտների՝ ներկայացնելով բացառիկ համերգային ծրագրեր և անմոռանալի երաժշտական հանդիպումներ։
Նոյեմբերի 30-ին հրավիրում ենք «Առնո Բաբաջանյան» համերգասրահ՝ վայելելու դաշնամուրային երաժշտության բացառիկ երեկո՝ դաշնակահար Մայա Օհանյանի կատարմամբ։
Համերգային ծրագիրն ընդգրկում է տարբեր ժամանակաշրջանների մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ բացահայտելով դաշնամուրային երաժշտության ողջ հմայքն ու բազմազանությունը։
Ծրագրում՝
Յոզեֆ Հայդն — Դաշնամուրի սոնատ սի մինոր, թիվ 47, Hob. XVI:32 (15 ր)
Կլոդ Դեբյուսի — Պրելյուդներ (12 ր)
Օլիվիե Մեսսիեն — «Մեծ արորիկ»՝ «Թռչունների կատալոգ» շարքից (9 ր)
Կլոդ Դեբյուսի — «Ուրախության կղզի» (7 ր)
Արամ Խաչատրյան — Հատվածներ «Գայանե» բալետի սյուիտներից (8 ր)
Ֆրեդերիկ Շոպեն — Ֆանտազիա ֆա մինոր, երկ. 49 (13 ր)
Ֆերենց Լիստ — «Դանթեի ընթերցումից հետո»։ Կիսասոնատ-ֆանտազիա՝ «Ուխտագնացության տարիներ» դաշնամուրային շարքից, S. 161, թիվ 7 (15 ր)
Մենակատար՝ Մայա Օհանյան (դաշնամուր)
Պաշտոնական նվագախումբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
Նոյեմբերի 30 | 19:30
«Առնո Բաբաջանյան» համերգասրահ
Տոմսերի արժեքը՝ 3,000–7,000 դրամ։
Երեխաների մուտքը՝ 6 տարեկանից։
Փառատոնը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Գլխավոր գործընկեր՝ Երևանի քաղաքապետարան
Ռազմավարական գործընկեր՝ Մինեքս
Գործընկեր՝ Վիզա
Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը Եվրոպական փառատոնների ասոցիացիայի (EFA) անդամ է։