
Նաիրի Կինոթատրոն
Մեսրոպ Մաշտոցի պող. 50, Երևան
17
շբթ
հոկտեմբեր
Ժամ
21:00
Գին
1000 ֏
17
շբթ
հոկտեմբեր
Ժամ
21:00
Գին
1000 ֏
Համերգ
Երվանդ Մարգարյանի և Նառա Առաքելյանի նվագախումբը հիմնադրվել է 2010 թ. նոյեմբերի 26-ին Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ, շեփորահար Երվանդ Մարգարյանի և տաղանդավոր դաշնակահարուհի ու կոմպոզիտոր Նարինե Առաքելյանի կողմից։
«Կոն Ալմա» նվագախումբը համագործակցել է Հայաստանի և արտասահմանյան երկրների լավագույն հայտնի երաժիշտների հետ՝ ելույթ ունենալով միջազգային փառատոններին ու համերգներին աշխարհի և Հայաստանի տարբեր հայտնի բեմերում։ Խումբը նվագում է տարբեր ոճերով՝ ջազ, ֆանկ, ֆոլկ-ֆյուժն՝ կարևորելով մեղեդային, հետաքրքիր և հոգեթով կատարումները։
Խումբը համագործակցել է Հայաստանի հեռուստաընկերությունների հետ և ձայնագրել երեք կենդանի համերգային DVD։ «True Gene» սկավառակում ընդգրկված են Կոմիտասի և Սայաթ-Նովայի ստեղծագործությունները՝ Նառա Առաքելյանի մշակմամբ։ Ձայնագրությունը ներառվել է Հայաստանի պետական ազգային ռադիոյի ֆոնդում։
Ծրագրում՝ Կոմիտաս, Սայաթ-Նովա, Միշել Լեգրան, Մայլս Դևիս, ինչպես նաև հեղինակային ստեղծագործություններ։
Կազմակերպիչ՝ Nairi Cinema