
Կոմիտասի անվան կամերային Երաժշտության տուն
Երևան, Իսահակյան 1
23
ուրբ
հոկտեմբեր
Ժամ
19:00
Գին
2000 ֏ - 5000 ֏
23
ուրբ
հոկտեմբեր
Ժամ
19:00
Գին
2000 ֏ - 5000 ֏
Համերգ
6+
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը ներկայացնում է հոբելյանական համերգ՝ նվիրված համույթի երկարամյա գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երկանյանի 75-ամյակին։
Համերգին մասնակցում են «Գեղարդ» երգեցիկ խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Կոմիտաս» երգչախումբը (խմբավար՝ Գայանե Սահակյան), Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան)։
Մենակատարներ՝
Թերեզա Ոսկանյան — երգեհոն
Հասմիկ Հարությունյան — բլուլ
Սեդրակ Երկանյան — դաշնամուր
Լուսինե Մարկոսյան — մեցցո-սոպրանո
Իրինա Զաքյան — սոպրանո
Ծրագրում՝ Երվանդ Երկանյանի վոկալ, գործիքային, խմբերգային ստեղծագործություններ և մշակումներ։
Կազմակերպիչ՝ NCCM