
Երևան, Աբովյան 2 փող
Այս միջոցառումն արդեն ավարտվել է
Դիտեք նմանատիպ և առաջիկա միջոցառումները ստորև։
Դասական
Մանսուրյանի անվան կոմպոզիտորների չորրորդ միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը կամփոփվի հանդիսավոր գալա համերգով։
«Ասոնանս» անսամբլի կատարմամբ առաջին անգամ կհնչեն մրցույթի եզրափակիչ փուլ անցած 6 կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ գրված Հովհաննես Գրիգորյանի, Մկրտիչ Խրիմյանի, Ներսես Շնորհալու, Հենրիկ Էդոյանի, Գևորգ Դոդոխյանի և Տաթև Չախեանի պոեզիայի հիման վրա։
Համերգի ավարտին միջազգային երաժշտական դաշտում գործունեություն ծավալող անվանի երաժիշտներից կազմված ժյուրին, հանդիսատեսի հետ միասին ունկնդրելով ստեղծագործությունները, կհայտարարի իր վերջնական որոշումը, և հայտնի կդառնան մրցույթի հաղթողները։
Երեկոյի պատվավոր հյուրն է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։
Միացե՛ք մեզ՝ վայելելու ժամանակակից երաժշտարվեստի այս բացառիկ երեկոն և բացահայտելու նոր ստեղծագործական անուններ։
