ԱՄՆ-ում բնակվող հայ դաշնակահար և կոմպոզիտոր Արթուր Զաքյանը սպասված մենահամերգով հանդես կգա Երևանում։
Ծրագրում ընդգրկված են Արթուր Զաքիյանի հեղինակային ստեղծագործությունները, հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպես նաև դասական և ժամանակակից համաշխարհային ճանաչում ունեցող գործեր:
Համերգային ծրագրում կհնչեն Արթուր Զաքիյանի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Շառլ Ազնավուրի, Տիգրան Մանսուրյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ֆրեդերիկ Շոպենի, Յան Թյերսենի և Հանս Ցիմերի ստեղծագործությունները։
Ամսաթվեր՝ հոկտեմբերի 16 և 17
Ժամը՝ 19:30
Վայրը՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Կազմակերպիչ՝ Դավիթ Վարդանյան ԱՁ