
Գնում ենք Սանտայի գործարան
Միջոցառման վայր:
Նկարիչների միությունԵրևան, Աբովյան 18
Միջոցառման մասին
Theater Location-ը և «Դպրոցական Թատրոնը» Ներկայացնում են
🎄 ԳՆՈՒՄ ԵՆՔ ՍԱՆՏԱՅԻ ԳՈՐԾԱՐԱՆ 🎅✨
Պատկերացրեք մի վայր, որտեղ ամանորյա հրաշքները ծնվում են հենց ձեր աչքի առաջ։
Theatre Location-ը և դպրոցական թատրոնը ներկայացնում են մանկական ինտերակտիվ ներկայացում, որտեղ երեխաները կհայտնվեն Սանտայի կախարդական գործարանում, կծանոթանան էլֆերի հետ և կդառնան մի մեծ ամանորյա պատմության գլխավոր մասնակիցները։
Միասին նրանք կօգնեն Սանտային ու էլֆերին հաղթահարել անսպասելի դժվարությունները, կբացահայտեն գործարանի գաղտնիքները և իրենց մասնակցությամբ կփրկեն ամանորյա հրաշքը։ 🎁
Իսկ այս կախարդական արկածի ավարտին բոլոր փոքրիկներին սպասվում է տաք, համեղ կակաո։ ☕️❤️
Այս անգամ երեխաները պարզապես ներկայացում չեն դիտելու․ նրանք են դառնալու պատմության մի մասը։
Պատրա՞ստ եք այցելել Էլֆերի գործարան։ ✨
Հասցե` Աբովյան 16 (Նկարիչների Միություն)
Դեկտեմբերի 21–30։ Ժամերը՝ 11:00, 13:00, 15:00, 17:00։
Կազմակերպիչ՝ Theatre Location
Մասնակիցներ
Լուսանկարներ և տեսանյութեր
Կարծիքներ

Թրենդային են հիմա
Բաժանորդագրվեք միջոցառումների զեղչերին և նորություններին ծանոթանալու համար
Կապվեք մեզ հետ
ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 2
Օգտակար հղումներ





