«Էութեան թատրոնը» ներկայացնում է բեմադրություն մանուկների և
մեծահասակների համար՝ ըստ Լեոնարդո դա Վինչիի առակների և
հեքիաթների։
Հանճարեղ նկարիչը՝ խոհերով տարված, նկարում է ինքնամոռաց։ Հանկարծ նրա միտքը կենդանանում է, դառնում թիթեռնիկ և սկսում
խոսել՝ բացահայտելով նկարչի ներքին աշխարհը։
Գունագեղ, աշխույժ և ուսուցանող խոսքն ու խաղը թույլ են տալիս ճանաչել բնության օրենքներն ու օրինաչափությունները։
Բեմի ձևավորումը յուրահատուկ է. այն արված է բնական կտավով:
Այն հնարավորություն է տալիս հեքիաթային հերոսների հետ շրջել անտառով, տեսնել և ճանաչել բնության հրաշքները, արդարն ու բարին…