Դուք կարող եք վերադարձնել տոմսը մինչև միջոցառման նախորդող 3-րդ օրը, եթե այլ պայման նշված չէ միջոցառման նկարագրության բաժնում։
Հոդվածը օգտակա՞ր էր
Տոմսերի վերադարձի համար կարող եք՝
Մեր կայքի ներքևի աջ հատվածում բացել Նարե Telegram բոտը, Աջակցում բաժնից Տոմսերի վերադարձի Նոր հայտ բացել՝ տալով անհրաժեշտ տվյալները։
Կամ
Նամակ ուղարկել support@eventhub.am հասցեին՝ նշելով անուն-ազգանունը, հեռախոսահամարը, էլ. հասցեն գնման ժամանակ նշված, միջոցառման անվանումը և գնված տեղերը։
Խնդրում ենք նախ ստուգել միջոցառման նկարագրությունը՝ արդյոք տոմսերը ենթակա են վերադարձի։ Եթե այլ պայման նշված չէ, վերադարձը հնարավոր է իրականացնել միջոցառումից առնվազն 3 օր առաջ։ Գումարը վերադարձվում է մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Հոդվածը օգտակա՞ր էր
Եթե միջոցառումը պաշտոնապես չեղյալ է հայտարարվել, դուք կստանաք էլ. փոստով ծանուցում այդ մասին։
Գումարը կվերադարձվի սկզբնական վճարման մեթոդով՝ 5–10 աշխատանքային օրվա ընթացքում։
Հոդվածը օգտակա՞ր էր
Եթե միջոցառումը տեղափոխվել է, ձեր տոմսը վավեր է մնում նոր ամսաթվի համար։ Եթե չեք կարող ներկա լինել նոր ամսաթվին, կարող եք դիմել գումարի վերադարձի համար՝ ծանուցումը ստանալուց հետո 2 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան միջոցառման նախորդող աշխատանքային օրը։
Հոդվածը օգտակա՞ր էր
Բաժանորդագրվեք միջոցառումների զեղչերին և նորություններին ծանոթանալու համար