JavaScript Summit Armenia 2026
JavaScript, արհեստական բանականություն և ծրագրավորման ապագան
JavaScript Summit Armenia-ն վերադառնում է։
Այս տարի համախմբելու ենք շուրջ 200 ծրագրավորողների, ինժեներների և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների՝ ավելի փոքր, բայց ինտերակտիվ և բովանդակալից միջոցառման շրջանակում։ Մասնակիցներին սպասվում են հետաքրքիր զեկույցներ, գործնական փորձի փոխանակում, պանելային քննարկումներ և նոր մասնագիտական ծանոթություններ։
Ի՞նչ է սպասվում
- Տեխնիկական զեկույցներ: JavaScript, Node.js, ծրագրավորման ժամանակակից մոտեցումներ և նոր տեխնոլոգիաներ։
- AI և ծրագրավորում: Ինչպե՞ս է արհեստական բանականությունը փոխում ծրագրավորողների առօրյա աշխատանքը, ծրագրային ապահովման մշակման գործընթացն ու տեխնոլոգիական ոլորտի ապագան։
- Պանելային քննարկումներ: Բաց և ինտերակտիվ քննարկումներ ոլորտի փորձառու մասնագետների հետ՝ արդի մարտահրավերների, նոր հնարավորությունների և ծրագրավորման ապագայի շուրջ։
- Նեթվորքինգ: Հիանալի հնարավորություն՝ ծանոթանալու համախոհների հետ, փոխանակվելու գաղափարներով և ընդլայնելու մասնագիտական կապերը։
Մեր նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ YouTube-ում հասանելի տեսական նյութի փոխարեն առաջնային կլինեն իրական փորձը, գործնական գիտելիքն ու արժեքավոր քննարկումները։
Միջոցառման մանրամասներ
- Ամսաթիվ՝ 2026 թ. դեկտեմբերի 26, շաբաթ
- Ժամը՝ 10:00–15:00
- Վայր՝ Մանուկյան դահլիճ, Հայաստանի ամերիկյան համալսարան (AUA), Երևան
- Միջոցառման լեզուն՝ Հայերեն
Տոմսեր
- Վաղ վաճառքի տոմս՝ 5,000 դրամ
- Դեկտեմբերի 10-ից՝ 10,000 դրամ
- Կարևոր՝ Գնված տոմսերը վերադարձման ենթակա չեն։
Խոսնակներ և ծրագիր
Խոսնակների, զեկույցների և միջոցառման ամբողջական ծրագրի մասին տեղեկությունները շուտով կհրապարակվեն մեր պաշտոնական կայքում՝ jssummit.am
Տեղերը սահմանափակ են։ Ձեռք բերեք Ձեր տոմսը և միացեք JavaScript Summit Armenia 2026-ին։
Կհանդիպենք դեկտեմբերի 26-ին։
Կազմակերպիչ՝ Նաիրի Հարությունյան ԱՁ