HYPE FC

HYPE FC

Միջոցառման վայր:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր

Ծիծեռնակաբերդի 1, Երևան

Ավարտված

Այս միջոցառումն արդեն ավարտվել է

Դիտեք նմանատիպ և առաջիկա միջոցառումները ստորև։

Միջոցառման մասին

Այլ

Տարիք

14+

Առաջին անգամ Երևանում!
HYPE FC: Մերկ բռունցքներ
Մերկ բռունցքներով մենամարտերի լեգենդները կբախվեն դեմ առ դեմ։
Առանց զիջումների։ Առանց վախի։ Առանց սխալվելու իրավունքի։

Քեզ սպասում է անջնջելի իրադարձություն՝ տեսարան, որը չի կարելի բաց թողնել։

Մուտքը` 15:00
Սկիզբ՝ 18:30
Մուտքը կփակվի՝ 19:00

Կազմակերպիչ՝ «Մխոյան Կորյուն» ԱՁ

Մասնակիցներ

Լուսանկարներ և տեսանյութեր

Photo 2a805b03-1eab-4371-861b-8c96041a54fa
Photo d003d350-2299-4ce3-92cc-b7c3fb88f21f
Photo 6940a953-c5a5-44cd-820e-e62dbbb6681a
Photo e132c745-3156-4d54-86a3-4577e13b33f0
Photo 2a6c17fe-34c4-4548-963c-3e124d0f762a
Photo becd287e-a0e7-4438-9a1b-59e68fe8d8cc
Photo 82d1800d-c890-43be-b1f2-5874fad74553
Photo d5b7bcc6-44ab-4edf-a1dc-7347fd74a4c4
Photo ed983572-fccf-4f75-8971-9122bc059533
Photo 43b44a34-eee1-4f74-bb87-ebc5c9fd9657

Կարծիքներ

Hayk

հնվ 07, 2026

full starfull starfull starfull starfull star

շատ լավ

Արթուր Նժդեհ

հնվ 05, 2026

full starfull starfull starfull starfull star

Շատ լավ է

Art

հնվ 05, 2026

full starfull starfull starfull starfull star

Մեր բոլոր հայ տղաները փայլուն հանդես եկան ու հաղթեցին: Արմանը արձանագրեց ոչ ոքի: Հայի մարտական ոգին շատ բարձր է))Շնորհակալություն կազմակերպիչներին: Սպասում ենք նոր միջողառման:

Yeva

հնվ 05, 2026

full starfull starfull starfull starfull star

Shat laver kazmakerpac 👏🏻 voxjuneliya vor Hayastanum nmanatip mijocarumnery ksharunakven 🤩

Levon

հնվ 05, 2026

full starfull starfull starfull starfull star

Ես մասնակցել եմ Hype Fighting-ին Երևանում և հիանալի փորձ եմ ունեցել: Միջոցառումը շատ լավ կազմակերպված էր՝ ուժեղ մթնոլորտով, գերազանց լուսավորությամբ և ձայնով: Հիանալի է տեսնել այսպիսի որակի միջոցառումներ մեր քաղաքում, և ես իսկապես հուսով եմ, որ Երևանում դրանք ավելի ու ավելի շատ կլինեն: Մի փոքր թերություն էր նստատեղերի տարածքը, որտեղ տոմսերի ստուգումը բավականաչափ խիստ չէր: Արդյունքում, այնտեղ բավականին շատ մարդիկ կային առանց տոմսերի, ինչը անհարմար էր դարձնում նրանց համար, ովքեր տոմսեր էին գնել: Ամբողջությամբ, տպավորությունները շատ դրական էին: Ես ուրախ կլինեի մասնակցել ապագա միջոցառումներին և անհամբեր սպասում եմ տեսնել ավելի շատ բարձրորակ միջոցառումներ Երևանում: 👏🔥

Daniel Gharibyan

հնվ 05, 2026

full starfull starfull starfull starfull star

Ինձ շատ դուր եկավ սենյակը. այն շատ մեծ էր և բավականին մաքուր։ Ինձ այդքան էլ դուր չեկավ այն, որ բռնցքամարտիկները երկար ժամանակով ժամանեցին։

Hayk

հնվ 05, 2026

full starfull starfull starfull starfull star

Эрик

հնվ 05, 2026

full starfull starfull starfull starfull star

շատ հիանալի է, բոլոր մարտերը դուր եկան Միակ հիասթափեցրեց այն, որ ոչ ոքի հետ չկարողացա լուսանկարվել

Tik

հնվ 05, 2026

full starfull starfull starfull starfull star

Nazareth

հնվ 05, 2026

full starfull starfull starfull starfull star

Gayane

հնվ 05, 2026

full starfull starfull starfull starfull star

աննկարագրելի. ամեն բան կազմակերպված էր իդեալական

Syuzanna Harutyunyan

հնվ 05, 2026

full starfull starfull starfull starfull star

Շատ-շատ լավ է անցել, կցանկանամ էլի մասնակցել նման միջոցառման😍

Arman

հնվ 05, 2026

full starfull starfull starfull starfull star

Ռուբեն

հնվ 05, 2026

full starfull starfull starfull starfull star

Levon Khachatryan

հնվ 05, 2026

full starfull starfull starfull starempty star

Բարև ձեզ ամենինչ շատ լավ եր բայց խնդրումեմ նենց արեք, որ լույսերը չպահվեն մարդկանց վրա: Սաղ 5-6 ժամվա ընթացքում քոռացնում եր ուղիղ մեր վրա եր պահում:

Syuzanna

հնվ 05, 2026

full starfull starfull starfull starempty star

Մենամարտերը հիանալի էին: Պարզապես մի քանի մեկնաբանություն կազմակերպման մասին: Այն սկսվեց բավականին ուշ: 15 րոպեանոց ընդմիջումը տևեց մոտ 30 րոպե, և չկար անվտանգություն, որը ակտիվորեն ուղղորդեր մարդկանց, ովքեր անտեսել էին 15 րոպեանոց ընդմիջումը: Վատ էր տեսնել, որ շատ մարդիկ շատ մոտիկից շրջապատել էին մենամարտի տարածքը, մինչ մարզիկները մենամարտում էին: Դա տեղի ունեցավ վերջին մենամարտի ժամանակ: Լավագույն բանը կլիներ, որ հերթապահները օգներ մարդկանց գտնել իրենց տեղերը:

Arina

հնվ 05, 2026

full starfull starfull starfull starempty star

Գերազանց միջոցառում։ Ուզում եմ նշել մի քանի կետեր, որոնք կազմակերպիչները պետք է հաշվի առնեն ապագա իվենթներում. 1. մուտքի մոտ նավիգացիան շատ հասկանալի չէր։ հիանալի կլիներ ավելացնել սլաքներ, որտեղ որ սեկտորն ու դահլիճը գտնվում են։ 2. իվենթի մեկ ժամ ուշացումը՝ անհաճո է, հատկապես այդպիսի խեղդ դահլիճում։ 3. մարդիկ, ովքեր պատել էին ռինգը երեկոյի գլխավոր ճակատամարտի ժամանակ, տեսանելիությունը զրոյական դարձրին։ այնուամենայնիվ մենք վայելեցինք մթնոլորտը, շնորհակալություն։ սպասում ենք հաջորդ իվենթներին։

Sevak

հնվ 06, 2026

full starfull starfull starempty starempty star

Ընդհանուր լավ էր, բայց անվտանգություն չկար, Արմանի մենամարտի ժամանակ ռինգի մոտ այնքան մարդ կար չէր երևում ռինգը

Narek

հնվ 06, 2026

full starfull starfull starempty starempty star

Տեխնիկական մասում շատ էին խնդիրները։ Ժամանակացույցին ոչ մի բան չէր հասցնում։ Ստարտը 1.5 ժամ ուշացումով 🤷🏻 ընդմիջումները ուշացումով, մուտքը նշված ժամին չի փակվել, մեքենաների հոսքը չէր կառավարվում։ Չնայած դրանց, մարտերն ու մնացածը կետերը լավ էին։

Տարոն

հնվ 05, 2026

full starfull starfull starempty starempty star

1) Հիմնական քարդի սկսելուց առաջ ընդմիջմանը, երբ թույլ տվեցիք ցանկացողներին իջնել օկտագոնի մոտ, հետո արդեն քաոս էր։ 2) Հիմնական մենամարտի անվտանգությունը խայտառակություն էր։ 3) Սնունդը կեսից վերջացել էր սննդի կետերում։ Մնացածը բավականին լավ էր։

Հայկ

հնվ 05, 2026

full starfull starfull starempty starempty star

Իրականում անչափ ուրախ եմ, որ նման միջոցառում է կազմակերպվել: Եւ ուրախ եմ, որ շատ այցելություն ունեցավ: Հուսալով, որ ապագայում էլ կլինեն: ԲԱՅՑ: կատարյալ կերպով ձախողվել էր կազմակերպչական գարցը: Պարտերից դուրս եկողներին հետ մտնելուց չէին ստուգում, ինչի պատճառով բարձր հարկերից մի մեծ խումբ ուղղակի իջել և կանգնել էին պարտերում, փակելով տեսադաշտը: Ծայրահեղ անկարգապահ վիճակ էր, ինչը մեծ ձախողում է: Պետք է հիշել, որ սա Հայաստանն է, ու, եթե ծայրաստիճան խստություն չլինի, մարդիկ առիթից օգտվելով ուղղակի քաոս են ստեղծելու: Ինչ էլ հենց տեղի ունեցավ: Լինելով բեմին շատ մոտ (8րդ շարք) վստահ կարող եմ ասել, որ վերջին մարտը չեմ տեսել: Ունեմ բազմաթիվ ծանոթներ ովքեր վճարելով 10000 դրամ ամեն ինչ ավելի լավ են տեսել քան ես՝ վճարելով 40000:

Arman Davidov

հնվ 05, 2026

full starfull starfull starempty starempty star

Մարտերը լավն էին, բայց հիասթափացրեց վերջին Արմանը մենամարտը, գռեփլինգի մենամարտը չպիտի անցկացվի ռինգում, իսկ եթե անցկացվում էլ ա պիտի կողը 40 հոգի չհավաքվի որովհետև 6000-ից ավել մարդ գումար ա ծախսել առաջնահերթ հենց Արմանին նայելու համար

Karen

հնվ 05, 2026

full starfull starempty starempty starempty star

Ահավոր դժգոհ ենք տեղերի բաշխման կազմակերպումից: Ամբողջովին փակել էին ռինգը և գոտեմարտը դիտում էինք հեռուստացույցով: 50000 դրամ տոմսերին գումար ենք տվել որ թիվիով գոտեմարտ նայենք: Խնդրում եմ գումարի մասնակի վերադարձի

Hovhannes

հնվ 05, 2026

full starfull starempty starempty starempty star

Հաճելի չի լսել քաղաքականության / կրոնի թեմա սենց միջոցառումներին , սպորտսմենի կողմից գովազդ անելը : Դե Արմանի մենամարտն էլ իրա հետագա էֆեկտը ցույց կտա ( բացասական իմաստով ) : Դավիթի կռվով հիացած եմ , ափսոս վերջում տարավ քաղաքականության կողմ : Լիքը մինուներ ու լիքը պլյուսներ ուներ միջոցառումը

Lyova

հնվ 05, 2026

full starfull starempty starempty starempty star

Անկարգություն

Arman

հնվ 05, 2026

full starfull starempty starempty starempty star

Սկզբում ամեն ինչ լավ էր կազմակերպության առումով, հետո Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ բոլորը հավաքվել էին ռինգի մոտ և հանդիսատեսներին կատելի է ասել բան չէր երևում, ներքևում անվտանգություն կարելի է ասել չկար, բոլորը իջել եին վիպ, ինձ թվում է հաջորդ միջոցառմանը ամեն ինչ լավ կլինի,շնորհակալություն:

Melik Galstyan

հնվ 05, 2026

full starfull starempty starempty starempty star

Narek

հնվ 06, 2026

full starempty starempty starempty starempty star

Մենք վճարել էինք 130000 դրամ,որ լավ դիրքից տեսնեինք բայց ցավոք վերջին մի քանի մենամարտերը չտեսանք քանի որ դրսից կամ կողքի տրիբունաներից փակեցին մեր դիմացը:Շատ անկազմակերպ միջոցառում էր կազմակերպված

Gor Petrosyan

հնվ 06, 2026

full starempty starempty starempty starempty star

Կազմակերպչական առումով 0, ով ուզում էր հայտնվում էր ռինգի մոտ։ Իսկ դե վերջի ելույթը աբսուրդ էր։ ներկայացում

Veronika

հնվ 05, 2026

full starempty starempty starempty starempty star

Դա պարզապես շոու էր հայպի համար, շատ հիասթափված եմ, քանի որ սպասում էի հիանալի շոուի, հիանալի մենամարտի, դա պարզապես հայպ էր

Mher Simonyan

հնվ 05, 2026

full starempty starempty starempty starempty star

Turniry shat hajogh er, sakayn kazmakerpchakan ashxatanqnery xaytarak makardaki vra ein. Anvtangutyan ashxatakicnery ev parterayin tomseri stugman ashxatakicnery shat teri katarecin irenc ashxatanqy, petq e nor tarberakner voroshel kanxelu hamar hetagayum ayspisi voch professional dzevov mijocarumneri kazmakerpumy ev karavarumy

Hasmik Armota

հնվ 05, 2026

full starempty starempty starempty starempty star

Պարզ էր, որ պատշաճ անվտանգություն չկար, ինչը անընդունելի է այսքան մեծ միջոցառման համար։ Ընդմիջումից հետո մենք չափազանց երկար սպասեցինք, քանի որ մարդիկ հրաժարվում էին նստել իրենց նշանակված տեղերում։ Սա անվտանգության պատասխանատվությունն է, սակայն ոչինչ չարվեց։ Ընդմիջումից հետո հարյուրավոր մարդիկ եկան հետին շարքերից և դրսից՝ կանգնելով VIP գոտու առջև։ Մենք գնել էինք VIP տոմսեր՝ միջոցառումից վայելելու համար, բայց քաոսի պատճառով դա գրեթե անհնար էր։ Շատ զարմացած եմ, որ անվտանգության անձնակազմը բացարձակապես ոչինչ չարեց։ Նաև չափազանց հիասթափեցնող էր, որ մենք կարողացանք տեսնել Ծառուկյանին միայն վեց րոպե, հատկապես հաշվի առնելով, որ մենք մասնակիորեն նրա համար ուղևորվել էինք Նիդեռլանդներից։ Ամբողջությամբ, սա շատ հիասթափեցնող փորձառություն էր, հատկապես հաշվի առնելով VIP տոմսերի գինը և վատ կազմակերպումը։

Levon

հնվ 05, 2026

full starempty starempty starempty starempty star

Շատ վատ կազմակերպված - սկիզբը համարյա 2 ժամ ուշացումով - ընդմիջումը տեվեց 15-ի տեղը 50 րոպե - խոհանոցը արաջին իսկ րոպեից չուներ սնունդ, հաշվի առնելով որ վեց ժամ ներսում ենք եղել, սա անմարդկայինա - պարտերից ոչ մի բան չէր երևում - վերջում բոլորը թափվել էին ռինգի վրա, դա նորմալ չի ավելի վատ կազմակերված միջոցառում տեսել էի մեկել դպրոցում 20 տարի առաջ՝ դա մեր վերջին զանգներ սա անկեղծ կարծիք

Tro

հնվ 05, 2026

full starempty starempty starempty starempty star

ամենավատ միջոցառումը երբևէ, անվտանգություն չկար և մեկ ժամից ավելի չկարողացա դուրս գալ կայանատեղից

Davit

հնվ 05, 2026

full starempty starempty starempty starempty star

Իմ տոմսերը եղել են պարտերում գնել եմ 50000 դրամով 1 հատը, բայց ինձ հետ հավասար պարտերում էին գտնվում ամենացածր արժեք ունեցող տոմսեր գնած մարդիկ, միջոցառման կեսից ստիպված եմ եղել կամ կանգնած դիտել, կամ իմ տեղից գնալ մի քիչ այն կողմ որ կարենամ դիտել մարտը: Իմ կարծիքով վերահսկողություն չկար ու բավականին թերի էր կազմակերպած:

Sevak Kamalyan

հնվ 05, 2026

full starempty starempty starempty starempty star

Գնել եմ 4 տոմս 25000 դրամով որպեսզի ավելի լավ տեսնեմ ռինգը։ Տեսակարար կռունկը տեղադրել էին անմիջապես մեր դիմաց, սրի պատճառով ոչինչ չէինք տեսնում, և ստիպված ամբողջ ընթացքում դիտել ենք մարտերը էկրանին, ինչը կարող էինք անել 5000 դրամանոց տոմսով, կամ տանից։ Նման դեպքերում կռունկի հետևում գտնվող նստատեղերը պետք է բացահայտ նշվեն, և տոմսերը պետք է կտրուկ էժան լինեն

Armen Avagyan

հնվ 05, 2026

full starempty starempty starempty starempty star

Տուֆտա միգոծարում.

Artur Nazaryan

հնվ 05, 2026

full starempty starempty starempty starempty star

Պարզապես խայտառակություն: Նման անկազմակերպ միջոցառում չէր եղել իմ կյանքում: 8000 հոգու բերել մի վայր ու նման անպատասխանատու մոտեցում ցուցաբերել... Միջոցառումը պետք է սկսվեր 5:00, իսկ սկսվեց 7:50: 7:10 ից ուտելիք չկար ճաշարանում, երեխաները 7 ժամ սոված են մնացել... Տրիբունաներում ծխում էին, չկար շնչելու օդ

Eduard

հնվ 05, 2026

full starempty starempty starempty starempty star

Shat vat er kazmakerpvac.

Գովազդային բաններ

Ձեզ կարող է հետաքրքրել

Կասկածելի երեկո

Ստենդափ

Կասկածելի երեկո

Հկտ 29 • 13:30

Բաժանորդագրվեք միջոցառումների զեղչերին և նորություններին ծանոթանալու համար

Կապվեք մեզ հետ

ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 2

Հետևեք մեզ

Օգտակար հղումներ

  • Աջակցություն
  • Պայմաններ և դրույթներ

Eventhub-ը հասանելի է նաև MyAmeria հավելվածում

Download on the App StoreGet it on Google Play
DinnoPayLinkEventhubMyTour