Առաջիկա միջոցառումներ
Կենսագրություն
Անդրանիկ Հարությունյանը ծնվել է 1982 թվականի մարտի 8-ին, Երևանում։ 2005 թվականից Անդրանիկ Հարությունյանը Երևանի Կամերային թատրոնի դերասան է։ Երևանի Կամերային թատրոնի կազմում մասնակցել է մի շարք միջազգային թատերական փառատոների։ Կամերային թատրոնում Անդրանիկ Հարությունյանը ստեղծել է բազմաթիվ ինքնատիպ և ուշագրավ դերեր՝ «Նազար, Նազար, մինչև վերջ», «Ներոն», «Անդերգրաունդ», «Կաբարե», «Սասունցի Դավիթ Քոփըրպիլդ», «Ալբանիա +», «Կառավարական համերգ», «Արմագեդոն», «Ամեն օր Նոր տարի», «Կնճիթի կանչը», «Շատ սիրո պատմություն», «Ի Զեն», «Սկոտչ և Վիսկի»։ Անդրանիկ Հարությունյանը հանդես է եկել նաև հակադրամատիկական մի շարք ներկայացումներում՝ 32 թատրոնի «Stop», «No Comment», «Գլամուրային չոբաններ», «Kit-Kat» և այլ։ Անդրանիկ Հարությունյանի դերակատարումներն ընդգրկում են նաև կինո և հեռուստատեսային նախագծեր՝ «Ալաբալանիցա», «Սուփեր մամա», «Փեսան կրկեսից», «Իմ մեծ հայկական հարսանիքը», «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Կարգին սերիալ», «Ժաննա», «Կարգին շոու», «32 ատամ», ATV-ի «Ովքե՞ր են նրանք» հաղորդում, «Բարի լույս» (TV-5), New Channel-ի «Անհաջողակները» հեռուստասերիալ, Armenia TV-ի «Sitcom» նախագիծ, FM-107 «Բարի լույս» ծրագրերը, «Կարգին սկեչեր», «Խոպանի տեսություն» (Շանթ TV) և այլ։ 2011 թվականին Անդրանիկ Հարությունյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության դիպլոմով՝ հայկական թատրոնի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ։ Բոհեմական թատրոնում խաղում է «Ամառային ճուտերը հաշվում են աշնանը», «Կարգավիճակը փոխվել է շենքում» և այլ ներկայացումներում։

Բաժանորդագրվեք միջոցառումների զեղչերին և նորություններին ծանոթանալու համար
Կապվեք մեզ հետ
ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 2
Օգտակար հղումներ
