Արմեն Մարությանը ծնվել է Երևանում։ 1968 թվականին ավարտել է Երևանի Անտոն Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը։ 1968-1971 թվականներին սովորել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից ստուդիայում՝ Վարդան Աճեմյանի արվեստանոցում, 1971 թվականից՝ նույն թատրոնի դերասան։ Խաղացել է ավելի քան 100 դեր թատրոնում, ֆիլմերում, հեռուստառադիոթատրոնում։ Ներկայացումներ Բարոն՝ Մաքսիմ Գորկու «Հատակում» Ֆերդիշչենկո՝ Ֆյոդոր Դոստոևսկու «Ապուշը» Աքիլես՝ Եվրիպիդեսի «Իֆիգենիան ավլիսում» Անտոն՝ Գաբրիել Սունդուկյանի «Կտակը» Լոպախին՝ Անտոն Չեխովի «Բալենու այգին» Էլիզբարով՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար» Համո՝ Պերճ Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն» Հայր Մարդպետ՝ «Արշակ թագավոր» Թալեաթ փաշա՝ «Ոտքի, դատարանն է գալիս» Ջեմալ փաշա «Հարյուր տարի անց» Ազդակ՝ Բերթոլդ Բրեխտի «Կովկասի կավճե շրջան» Գոյա՝ Ֆ.Վալիեխոյի «Գոյա» Ջոն արքա՝ Վիլյամ Շեքսպիրի «Ջոն արքա» Վանահայր՝ Լևոն Շանթի «Հին աստվածներ» Կիպար՝ Հակոբ Պարոնյանի «Պաղդասար աղբար» Ռիչարդ՝ Կունիի «Գիշերային խրախճանք» ֆիլմեր «Հուսո աստղ» «Գաղտնի խորհրդականը» «Աշնանային ծիրան» «Պահանջվում է միլիոնատեր» «Poker.am» «Վոդկա լիմոն» «Երևան ջան» «Դեմքով դեպի պատը» «Ելք չկա» Հեռուստասերիալներ «Որոգայթ» «Դիմակահանդես» «Ու՞ր է իմ տղամարդը» «Կադրերի բաժին» «Մեղրամիս» «Երկուսով» «Ծաղիկներ ձյան տակ»

Կապվեք մեզ հետ
ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 2
Օգտակար հղումներ