Նարեկ Դուրյանը ծնվել է Երևանում, դիրիժոր Օհան Դուրյանի ընտանիքում։ Սովորել է Երևանի Անտոն Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցում, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, 1976-1980 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ 1978 թվականից եղել է Երևանի Փոսի թատրոնի դերասան և երաժիշտ։ 1980 թվականին մեկնել է Ավստրիա, ապա՝ Ֆրանսիա։ 1980-1982 թվականներին Մարսելում, Փարիզում և այլ քաղաքների ջազ ակումբներում հանդես է եկել որպես դաշնակահար։ 1984 թվականին ֆրանսահայ համայնքում բեմադրել է «Քաջ Նազար» երաժշտական կատակերգությունը։ 1985 թվականին Փարիզի օպերայում Մուսորգսկու «Սալամբո» օպերային ներկայացման մեջ խաղացել է Մուսորգսկու դերը։ 1989 թվականին հիմնել է «Բոհեմի թատերախումբ» միությունը, հյուրախաղերով հանդես է եկել տարբեր երկրներում։ 1990 թվականին Երևանի Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրել է «Օպերացիա Նեմեսիս» ներկայացումը։ Բնակվել է Ֆրանսիայում։ Հայաստան է տեղափոխվել 2007 թվականին։ 2016 թվականի սեպտեմբերի 15-ին Երևանում հիմնել է «Բոհեմ» թատրոնը։ Բեմադրություններ, դերեր «Մորաքույրը Փարիզից» «Սե լա վի» «Մենք ենք, մեր ստերը» «Դոն Ժուան Ավիա» «Քաջ Նազար» «Շեղշե լա ֆամ» «Կոմա նոստրա» «Իմ կնոջ անունն է Մորիս» «Տիկնիկների խանութ» «Ամանորը Նազարի մոտ» «Ճտերն աշնանն են հաշվում» «Օպերացիա Նեմեսիս»

Կապվեք մեզ հետ
ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 2
Օգտակար հղումներ