Կերամիկական լուսամփոփ

Կերամիկական լուսամփոփ

Միջոցառման վայր:

ԱրթԼավ

Այգեձորի 1-ին նրբանցք, 54/2

Ավարտված

Այս միջոցառումն արդեն ավարտվել է

Դիտեք նմանատիպ և առաջիկա միջոցառումները ստորև։

Միջոցառման մասին

Արվեստ

Տևողություն

2ժ

Լեզու

English, Russian

Ի՞նչ կստացվի, եթե համատեղենք կավն ու լույսը։ Ոչ թե պարզապես ինտերիերի դետալ, այլ տան փոքրիկ ջերմության աղբյուր, որն առանձնահատուկ գեղեցիկ է դառնում երեկոյան։


Վարպետության դասի ընթացքում պատրաստելու ենք կավե լուսամփոփներ։ Ձևն ու դեկորը կարող են լինել ամենատարբեր՝ մինիմալիստական երկրաչափություն, բնության մոտիվներ, լեռներ, աստղազարդ երկինք կամ սեփական պատկեր։ Կերամիկայի անցքերը նույնպես դառնում են դիզայնի մի մասը․ դրանց միջով անցնող լույսը պատերին և առաստաղին ստեղծում է յուրահատուկ նախշեր։




Ինչպես է անցնում աշխատանքը․


• ձեռքով ստեղծում ենք ապագա լուսամփոփի ձևը,


• մտածում ենք նախշի և անցքերի տեղադրման մասին,


• ավելացնում ենք ռելիեֆ, տարբեր տեքստուրաներ և դեկորատիվ այլ դետալներ,


• զարդարում ենք աշխատանքը անգոբներով,


• չորանալուց հետո լուսամփոփը անցնում է թրծման և ջնարակապատման փուլերը։




Արժեքի մեջ արդեն ներառված է անհրաժեշտ ամեն ինչ՝ կավը, գործիքները, անգոբներն ու ջնարակները, թրծումները, ինչպես նաև լամպը։ Պատրաստի լուսամփոփի համար լրացուցիչ դետալներ գնելու կարիք չի լինի։




Վարպետության դասից հետո աշխատանքը կմնա ArtLav-ում․ կավին անհրաժեշտ է մոտ մեկ շաբաթ՝ դանդաղ և ճիշտ չորանալու համար, որից հետո այն կանցնի թրծման և ջնարակապատման փուլերը։ Պատրաստի լուսամփոփը հնարավոր կլինի վերցնել մոտավորապես 10 օր անց։


Կերամիկայի հետ աշխատելու նախնական փորձը պարտադիր չէ։




Արդյունքում կստանաք ֆունկցիոնալ ինտերիերի դետալ, որը մտածել և պատրաստել եք սեփական ձեռքերով։ Իսկ երեկոյան կարող եք անջատել հիմնական լույսը և տեսնել, թե ինչպիսի նախշեր է ձեր լուսամփոփը կարողանում նկարել պատերին։




Կազմակերպիչ՝ «ՏԱՏՅԱՆԱ ԺԵՍՏԿՈՎԱ» ԱՁ

Մասնակիցներ

Լուսանկարներ և տեսանյութեր

Կարծիքներ

Գովազդային բաններ 1՝ 2-ից
Գովազդային բաններ 2՝ 2-ից

Ձեզ կարող է հետաքրքրել

Թրենդային են հիմա

Բաժանորդագրվեք միջոցառումների զեղչերին եվ նորություններին ծանոթանալու համար

Կապվեք մեզ հետ

  • Կապ անձնական օգնականի հետ
  • +374 33 820080
  • support@eventhub.am
  • ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 2

Հետևեք մեզ

Օգտակար հղումներ

  • Աջակցություն
  • Պայմաններ և դրույթներ

Eventhub-ը հասանելի է նաև MyAmeria հավելվածում

Download on the App StoreGet it on Google Play

© 2026 EventHub · Dinno