Ջոն Ուիլյամսի աշխարհը․ Mystery Ensemble

Ջոն Ուիլյամսի աշխարհը․ Mystery Ensemble

Միջոցառման վայր:

«Առնո Բաբաջանյան» համերգասրահ

Հայաստան, Երևան, Խաչատուր Աբովյան փողոց 2

28

շբթ

նոյեմբեր


Ժամ

19:00

Գին

9300 ֏ - 11300 ֏


Մնացել է 9 տեղ

28

շբթ

նոյեմբեր


Ժամ

19:00

Գին

9300 ֏ - 11300 ֏

Մնացել է 9 տեղ

Միջոցառման մասին

Համերգ

Պատրա՞ստ եք նոյեմբերի 28-ին, ժամը 19:00-ին ընկղմվել պատմության ամենահաջողակ կինոկոմպոզիտորներից մեկի՝ Ջոն Ուիլյամսի հուզիչ աշխարհ։


 


«Հարրի Փոթեր», «Աստղային պատերազմներ», «Շինդլերի ցուցակ», «Ինդիանա Ջոնս», «Ջուրասիկ այգի»․ այս երեկո դուք կունկդրեք մաեստրոյի ամենահայտնի սաունդթրեքները հանրաճանաչ Mystery Ensemble-ի փայլուն կատարմամբ։


 


Հզոր էներգիա, տպավորիչ գործիքավորում և հիանալի ծրագիր, և այս ամենը «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ռոմանտիկ և խորհրդավոր մթնոլորտում։ Երաժշտության կախարդանքի շնորհիվ դուք ասես կհայտնվեք սիրված կինոպատմություններում՝ զգալով ձեզ դրանց հերոսը։


 


Ավելի քան 70 տարվա ստեղծագործական գործունեության ընթացքում Ջոն Ուիլյամսը արժանացել է 25 «Գրեմմի», 5 «Օսկար», 4 «Ոսկե գլոբուս» և անթիվ այլ մրցանակների։ Նա 53 անգամ առաջադրվել է Ամերիկյան Ակադեմիայի մրցանակի համար, դառնալով երկրորդը Ուոլթ Դիսնեյից հետո։


 


Ուիլյամսը սերտորեն համագործակցել է այնպիսի լեգենդար ռեժիսորների հետ, ինչպիսիք են Սթիվեն Սփիլբերգը, Ջորջ Լուկասը, Ալֆրեդ Հիչքոքը, Օլիվեր Սթոունը և Քրիս Քոլամբուսը։ Նա նաև երաժշտություն է գրել 1984, 1988 և 1996 թվականների ամառային, ինչպես նաև 2002 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի համար։ 2023 թվականի աշնանը կոմպոզիտորին շնորհվել է Միացյալ Թագավորության պատվավոր ասպետի կոչում։


 


Առանց չափազանցության կարելի է ասել, որ Ջոն Ուիլյամսն ավելին է արել նվագախմբային երաժշտության հանրաճանաչելիության համար, քան, երևի, ցանկացած մեկը, և նրա ստեղծագործությունները շարունակում են հիացնել միլիոնավոր ունկնդիրների ամբողջ աշխարհում։


 


Անսամբլի վիրտուոզ կատարման և համերգասրահի յուրահատուկ մթնոլորտի գերող համադրությունն այս երեկոն կդարձնի իսկապես անմոռանալի։ Շտապեք ձեռք բերել ձե՛ր տոմսերը նոյեմբերի ամենագեղեցիկ, կախարդական և հանգստաբեր համերգի համար։


 


Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում   Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ:


 


ԿԱՏԱՐՈՂ


 


Mystery Ensemble


 


Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն: Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը, յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքների վիրտուոզ տիրապետումն ու տպավորիչ պերկուսիան, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի ամենամթնոլորտային դահլիճներում։


 


Համերգի ծրագիր


 


● Star Wars


● Jurassic park


● Schindler’s list


● Harry Potter


● Indiana Jones


● Memoirs of a Geisha


 


*Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ




Կազմակերպիչ՝ RED EVENTS

Մասնակիցներ

Լուսանկարներ և տեսանյութեր

Կարծիքներ

Գովազդային բաններ 1՝ 2-ից
Գովազդային բաններ 2՝ 2-ից

Ձեզ կարող է հետաքրքրել

Թրենդային են հիմա

Բաժանորդագրվեք միջոցառումների զեղչերին և նորություններին ծանոթանալու համար

Կապվեք մեզ հետ

ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 2

Հետևեք մեզ

Օգտակար հղումներ

  • Աջակցություն
  • Պայմաններ և դրույթներ

Eventhub-ը հասանելի է նաև MyAmeria հավելվածում

Download on the App StoreGet it on Google Play
DinnoPayLinkEventhubMyTour