Ժապավենով ափսե
Նուրբ ու նրբագեղ մատուցման ափսե՝ գալիք տոների համար։
✨ Ստեղծման ընթացքը
🔹 Ծեփում․ կստեղծեք ձևը և ռելիեֆային նախշը։
🔹 Ձևավորում․ աշխատանքը կնկարազարդեք անգոբներով կամ կերամիկայի հատուկ ներկերով։
🔹 Չորացում․ աշխատանքը պետք է ամբողջությամբ չորանա 7 օրվա ընթացքում։
🔹 Թրծում և ջնարակապատում․ աշխատանքը կանցնի երկու թրծում և կպատվի որակյալ սննդային ջնարակով։
✨ Ինչ է ներառված
✅ Որակյալ գերմանական կամ իսպանական կավ
✅ Անգոբներ և ջնարակներ, այդ թվում՝ գունավոր
✅ Երկու թրծում
✅ Թեյ, սուրճ, մրգեր և թխվածքաբլիթներ...
... այսինքն՝ անհրաժեշտ ամեն ինչ։
2 շաբաթ անց պատրաստի աշխատանքը կսպասի ձեզ արվեստանոցում։
Մեծահասակների և 7 տարեկանից բարձր երեխաների համար։ Հարմար է ինչպես սկսնակների, այնպես էլ կերամիկային արդեն ծանոթ մարդկանց համար։
Աշխատանքը կպատվի սննդային ջնարակով, կլինի հարմար, անվտանգ և լիովին գործածելի։
Կազմակերպիչ՝ «ՏԱՏՅԱՆԱ ԺԵՍՏԿՈՎԱ» ԱՁ