«ГРЯЗНУЛЯ» — պրեմիերա arten թատրոնում / արդեն!
Կոնստանտին Ստեշիկի պատմվածքի հիման վրա ստեղծված միզոֆոբիկ թրիլլեր։
Մաքսը միայն մեկ անգամ է մոռանում կողպել դուռը։ Թվում է՝ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել։ Առավոտյան ամեն ինչ իր սովորական տեղում է։ Միայն թե գորգը ինչ-որ պատճառով տեղաշարժված է, սենյակներում տհաճ հոտ է, իսկ լոգարանում՝ ինչ-որ մեկի օտար մազերը։ Կարծես գիշերը այստեղ ինչ-որ մեկը եղել է։ Ինչ-որ օտար մեկը, ով, չգիտես ինչու, խելագարության աստիճան ծանոթ է թվում։
Բեմադրիչ՝ Ալեքսանդր Տետերև–Կոսաչ
Բեմանկարիչ՝ Գոպալ Մունի
Դերերում՝
Սերգեյ Շչետկովսկի
Քսենիա Ամելինա
Իգոր Սապոժնիկով
Խորեոգրաֆ՝ Լյուբոմիր Անդրեյ
Հնչյունային ռեժիսոր՝ Էլիզ Արաքելյան
Լուսային ձևավորող՝ Պելագեյա Ալիմկինա
Տեխնիկական թիմ՝ Վիկտոր Պրյախին, Տիմոֆեյ Շիշին
Աֆիշայի հեղինակ՝ @RLM_artist
Հանդիսատեսի համար նախատեսված է ընդամենը 20 տեղ։
Ներկայացումը նախատեսված չէ 16 տարեկանից փոքր հանդիսատեսի համար։
Տեղեկացնում ենք, որ ներկայացումը պարունակում է տեսարաններ և պատկերներ, որոնք կարող են առաջացնել ուժեղ հուզական անհարմարություն։
Ամսաթվերը՝ նոյեմբերի 6, 7 և 8
Ժամը՝ 19:00
Վայրը՝ arten / արդեն թատրոն, Լուսինյանց փողոց, 2
Ներկայացման լեզուն՝ ռուսերեն
Տոմսի արժեքը՝ 10,000 դրամ
Կազմակերպիչ՝ «Արտեն Կրթական-մշակութային» ՀԿ