Անտոնիո Վիվալդի․ Չորս եղանակները։ Mystery Ensemble

Անտոնիո Վիվալդի․ Չորս եղանակները։ Mystery Ensemble

Միջոցառման վայր:

Կոմիտասի անվան կամերային Երաժշտության տուն

Երևան, Իսահակյան 1

16

շբթ

հունվար


Ժամ

19:00

Գին

2000 ֏ - 11500 ֏


Մնացել է 22 տեղ

16

շբթ

հունվար


Ժամ

19:00

Գին

2000 ֏ - 11500 ֏

Մնացել է 22 տեղ

Միջոցառման մասին

Դասական

✨ Հունվարի 16-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող Կամերային երաժշտության տանը տեղի կունենա մի հրաշալի համերգ։ Երեկոյի ընթացքում կհնչի Անտոնիո Վիվալդիի երաժշտությունը հանրաճանաչ Mystery Ensemble-ի փայլուն կատարմամբ։ Հրավիրում ենք վայելելու համաշխարհային երաժշտության գլուխգործոցներից մեկը՝ «Չորս եղանակները» հանճարեղ շարքը։
Վիվալդիի երաժշտությունը շատ անկաշկանդ է․ այն ունի հարուստ գունապնակ և հնարավորություն է տալիս բացահայտելու երաժշտական ձայնի ողջ ներուժը՝ բարոկկոյի դարաշրջանի համար առաջադիմական ձայնապատկերավորման էֆեկտներ, որոնք նմանակում են շան հաչոցը, կկվի երգը, ամպրոպի որոտը և որսի ժամանակ հնչող կրակոցները։ Մինչ օրս այս մեղեդիները մեծ հետաքրքրություն են առաջացնում ունկնդիրների շրջանում, այդ իսկ պատճառով «Չորս եղանակները» ստեղծագործությունն այդքան հաճախ է կատարվում։
Հզոր էներգետիկա, հիանալի գործիքավորումներ, բացառիկ արտահայտչություն, և այս ամենը խորհրդավոր ու ռոմանտիկ մթնոլորտում Mystery Ensemble-ի կատարմամբ։ Սա մի եզակի համերգ է իր բոլոր դրսևորումներով արվեստի իրական սիրահարների համար։

Մի՛ հապաղեք ձեռք բերել այս ձմռան ամենագեղեցիկ և կախարդական համերգի տոմսերը։
Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝ www.redevents.am:

Համերգի սկիզբը՝ 19:00-ին։

Հասցե՝ Կամերային երաժշտության տուն, Ավ․ Իսահակյան 1, ք․ Երևան, Հայաստան։

ԿԱՏԱՐՈՂ

🎻 Mystery Ensemble

Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն: Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը, յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքների վիրտուոզ տիրապետումն ու տպավորիչ պերկուսիան, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի ամենամթնոլորտային դահլիճներում։

Համերգի ծրագիր

Concerto No. 1 in E major, Op. 8, RV 269, «Գարուն» (La primavera)
Concerto No. 2 in G minor, Op. 8, RV 315, «Ամառ» (L'estate)
Concerto No. 3 in F major, Op. 8, RV 293, «Աշուն» (L'autunno)
Concerto No. 4 in F minor, Op. 8, RV 297, «Ձմեռ» (L'inverno)
Serenade for String Orchestra in E minor Op. 20 Elga

*Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ

Կազմակերպիչ՝ Red Events

Մասնակիցներ

Լուսանկարներ և տեսանյութեր

Կարծիքներ

Գովազդային բաններ

Ձեզ կարող է հետաքրքրել

«Մթնշաղ» սագայի երաժշտությունը՝ Mystery Ensemble-ի կատարմամբ

Դասական

«Մթնշաղ» սագայի երաժշտությունը՝ Mystery Ensemble-ի կատարմամբ

Նմբ 06 • 20:00

Բաժանորդագրվեք միջոցառումների զեղչերին և նորություններին ծանոթանալու համար

Կապվեք մեզ հետ

ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 2

Հետևեք մեզ

Օգտակար հղումներ

  • Աջակցություն
  • Պայմաններ և դրույթներ

Eventhub-ը հասանելի է նաև MyAmeria հավելվածում

Download on the App StoreGet it on Google Play
DinnoPayLinkEventhubMyTour