
Մատանիների տիրակալը ֆիլմի երաժշտությունը Mystery Ensemble-ի կատարմամբ:
Միջոցառման վայր:
Կոմիտասի անվան կամերային Երաժշտության տունԵրևան, Իսահակյան 1
20
շբթ
փետրվար
2027
Ժամ
19:00
Գին
7700 ֏ - 11000 ֏
Մնացել է 22 տեղ
20
շբթ
փետրվար
2027
Ժամ
19:00
Գին
7700 ֏ - 11000 ֏
Մնացել է 22 տեղ
Միջոցառման մասին
✨ Կամերային երաժշտության տանը տեղի կունենա յուրահատուկ համերգ։ Վայելեք «Մատանիների տիրակալը» հանրահայտ զրուցավեպի հոյակապ երաժշտությունը, իրադարձություն, որը չի կարելի բաց թողնել: Հաճույքն ամբողջ ընտանիքի համար երաշխավորված է։
Mystery Ensemble ժամանակակից համույթի երաժիշտների վիրտուոզ կատարումը մեկ ակնթարթում կտեղափոխի ձեզ էլֆերի, հոբիթների և թզուկների հեռավոր երևակայական աշխարհ: Միլիոնավոր մարդկանց կողմից սիրված երաժշտությունը փշաքաղության աստիճանի է հասցնում:
Աշխարհահռչակ կանադացի կոմպոզիտոր Հովարդ Շորի հմայող մեղեդիներով ուղեկցվող այս աշխույժ երաժշտական ճանապարհորդությունը, ով եռերգության երաժշտության համար արժանացել է 3 Օսկարի, 2 Ոսկե Գլոբուսի և 3 Գրեմմի մրցանակների, կախարդական համերգներից է, որի տոմսերը շատ շուտով անհասանելի կլինեն։
Mystery Ensemble-ը՝ ծրագրի մասին։
— Դուք ձեզ կզգաք Թոլքինի ֆանտաստիկ տիեզերքի հերոս, որտեղ ապրում են էլֆերը, օրքերը, հոբիթները և թզուկները: Պատկերացրեք՝ կամերային դահլիճ, սաունդթրեքի մեղեդիների բնագրային հնչողություն... Հիասքանչ է, այնպես չէ՞: Լուրեր են տարածվում, որ տարբեր կինոկոմպոզիտորներ, լսելով «Մատանիների տիրակալի» երաժշտությունը մեր կատարմամբ, ջանասիրաբար սկսել են այլ ֆիլմերի համար սաունդթրեքներ ստեղծել՝ հուսալով, որ մի օր մենք դրանք էլ կկատարենք: Որոշեցինք, որ կմտածենք այդ մասին։
Մի հավատացեք լուրերին. եկեք և համոզվեք, որ «Մատանիների տիրակալի» երաժշտությունը մեր ներկայացմամբ նույնքան հուզիչ է, որքան ինքը՝ կինոնկարը:
Բաց մի թողեք ամենագեղեցիկ, հանգստացնող, հմայիչ համերգի տոմսեր ձեռք բերելու հնարավորությունը:
Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝ www.redevents.am:
Համերգի սկիզբը՝ 19:00-ին։
Հասցե՝ Կամերային երաժշտության տուն, Ավ․ Իսահակյան 1, ք․ Երևան, Հայաստան։
ԿԱՏԱՐՈՂ
🎻 Mystery Ensemble
Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն: Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը, յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքների վիրտուոզ տիրապետումն ու տպավորիչ պերկուսիան, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների արտիստիզմն ու կիրքը: Համույթը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի ամենամթնոլորտային դահլիճներում։
Համերգի ծրագիր.
• The Fellowship of the Ring
• Bag End
• The Shire
• Farewell, dear Bilbo
• Saruman The White
• Gollum
• The mirror of Galadriel
• The Houses of Healing
• The Grace of Undomiel
• May It Be
• The Road Goes Ever On
*Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ
Կազմակերպիչ՝ RED EVENTS & Distribution ltd
Մասնակիցներ
Լուսանկարներ և տեսանյութեր
Կարծիքներ
Ձեզ կարող է հետաքրքրել

Դկտ 11 • 19:00
Թրենդային են հիմա
Բաժանորդագրվեք միջոցառումների զեղչերին և նորություններին ծանոթանալու համար
Կապվեք մեզ հետ
ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 2
Օգտակար հղումներ












