Նոյեմբերի 5-ին՝ ժամը 20:00-ին հրավիրում ենք Ձեզ մասնակից դառնալու անչափ հետաքրքիր՝ «Բախի բազմաձայնությունը. զուգահեռ աշխարհներ» համերգային երեկոյին:
Կենդանի երաժշտություն, պատմություններ և համատեքստ, որոնք կօգնեն նորովի ընկալել Բախի երաժշտությունը և բացահայտել, թե ինչու է նրա երաժշտությունը մինչ օրս արդիական։
Կատարողներ՝
Գարրի Եփրիկյան /դաշնամուր/
Սերգեյ Սամուշկին /ջութակ/
Անդրանիկ Աղաջանյան /թավջութակ/
Աստղիկ Ղազոյան /ալտ/
Լուսինե Մլքե-Գալստյան /ֆլեյտա/
Երեկոն կվարի Ալսու Սալավատովան:
CONTEXT music & stories-ի մեկնաբանությունները՝ ռուսերեն։
Կազմակերպիչ՝ Արամ Խաչատրյանի թանգարան