Թիմ Բարթոնի տիեզերքը․ Mystery Ensemble

Թիմ Բարթոնի տիեզերքը․ Mystery Ensemble

Միջոցառման վայր:

Կոմիտասի անվան կամերային Երաժշտության տուն

Երևան, Իսահակյան 1

30

ուրբ

հոկտեմբեր


Ժամ

19:00

Գին

9300 ֏ - 11500 ֏


Մնացել է 20 տեղ

30

ուրբ

հոկտեմբեր


Ժամ

19:00

Գին

9300 ֏ - 11500 ֏

Մնացել է 20 տեղ

Միջոցառման մասին

Դասական

Բարի՛ գալուստ Թիմ Բարթոնի ֆանտաստիկ աշխարհներ։ Հրավիրում ենք ձեզ  երաժշտական ճամփորդության մի տիեզերքով, որն անհնար կլինի մոռանալ։  Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.00-ին Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող Կամերային երաժշտության տանը տեղի կունենա յուրահատուկ համերգ:

«Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմի առկայծող հրաշքից մինչև  «Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ» կինոնկարի տոնական կախարդանք, «Մկրատաձեռն Էդվարդը» ֆիլմի խորաթափանց քնարականությունից մինչև «Չարլին և շոկոլադի գործարանը» կինոնկարի էքսցենտրիկ հանճարեղություն․ մեր համերգը կընկղմի ձեզ Բարթոնի կինեմատոգրաֆիական եզակի տիեզերքը ձևավորող երաժշտական աշխարհ։

Այս ամենի կենտրոնում Դենի Էլֆմանի՝ Բարթոնի երկարամյա գործընկերոջ և մեր ժամանակների ամենաինքնատիպ կինոկոմպոզիտորներից մեկի երաժշտությունն է։ Էլֆմանի երաժշտությունը զարմանալիորեն համատեղում է կայտառությունը տագնապի, քնքշությունը պերճության հետ՝ լավագույնս արտացոլելով ռեժիսորի  վիզուալ երևակայությունը։ Ծրագրում կհնչեն նաև անմոռանալի հատվածներ «Հարսնացուի դիակը», խորհրդանշական «Բիթլջուս», գոթական «Բեթմեն» ֆիլմերի և «Սվինի Թոդ․ Ֆլիթ սթրիթի դև-վարսավիրը» դրամատիկ մյուզիքլի երաժշտական ​​թեմաներից։

Այս առաջնախաղ համերգի ընթացքում «Mystery Ensemble»-ը կկենդանացնի Բարթոնի աշխարհները եզակի, հեղինակային գործիքավորումներով: Ձեզ սպասում են ձայների ճախրանք, վառ գործիքային գույներ և մթնոլորտ, որը կարող է ակնթարթորեն  փոխվել սարսափելիից մոգականի, մտերմիկ կամերայինից՝  էպիկականի։

Համերգին խորհրդավոր կախարդանք կհաղորդի երաժիշտների յուրահատուկ կապը համերգասրահի ճարտարապետության հետ։ Բաց մի՛ թողեք հոկտեմբերի ամենագեղեցիկ երաժշտական ​​իրադարձություններից մեկի մասնակիցը լինելու հնարավորությունը:

Զգացեք ձեզ Թիմ Բարթոնի ֆիլմի հերոս և մուտք գործեք նրա զարմանահրաշ տիեզերք:

 

Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում   Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և  այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ:

ԿԱՏԱՐՈՂ

 

Mystery Ensemble

 

Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն: Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը, յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքներին վիրտուոզ տիրապետումն ու տպավորիչ պերկուսիան, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի ամենամթնոլորտային դահլիճներում։

 

Համերգի ծրագիր

 

● The Batman Theme

● The Joker’s Poem

● Corpse Bride

● The Addams Family Theme

● Wednesday Main Titles

● Jack’s Lament

● Ice Dance

● The Piano Duet

● Jenny’s Theme

● Johanna  

● Mike Teavee

● Descent Into Mystery

● Remains Of The Day

● Love Theme

● Making Christmas

● Augustus Loop

● Birth Of a Penguin

● Proposal (Alice’s Theme)

● What’s This?

● Edward Scissorhands

● Beetlejuice

● Alice’s Theme

 

* Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ 


Կազմակերպիչ՝ RED EVENTS

Մասնակիցներ

Լուսանկարներ և տեսանյութեր

Կարծիքներ

Գովազդային բաններ 1՝ 2-ից
Գովազդային բաններ 2՝ 2-ից

Ձեզ կարող է հետաքրքրել

Նվիրվում է Հանս Ցիմերին։ Mystery Ensemble

Համերգ

Նվիրվում է Հանս Ցիմերին։ Mystery Ensemble

Հկտ 24 • 17:00