«Հինգը երկուսում» | Դասական երաժշտության մարաթոն

«Հինգը երկուսում» | Դասական երաժշտության մարաթոն

Միջոցառման վայր:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահ

Զարոբյան 3

Ավարտված

Այս միջոցառումն արդեն ավարտվել է

Դիտեք նմանատիպ և առաջիկա միջոցառումները ստորև։

Միջոցառման մասին

Համերգ
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի հետ համագործակցությամբ իրականացվող «Հինգը երկուսում» նախագիծը դասական երաժշտության բացառիկ մարաթոն է՝ 5 համերգ 2 օրում, Հայաստանի 5 քաղաքում։ Հանդիսատեսն ու երաժիշտները միասին ավտոբուսով կմասնակցեն երաժշտական շրջագայությանը։

Նոյեմբերի 6 — Երևան, Վաղարշապատ, Աշտարակ

11:45–12:45 | Երևան | «Արևածագ»
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան

15:00–16:00 | Վաղարշապատ | «Նոր ժամանակներ»
Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց

18:00–19:00 | Աշտարակ | «Ռոմանս»
Արտեմի Այվազյանի երաժշտական դպրոց
Համերգը նվիրվում է Ալեքսանդր Սպենդիարյանի 155-ամյակին։

Նոյեմբերի 7 — Վանաձոր, Գուգարք, Դիլիջան

12:00–13:00 | Վանաձոր | «Ծիրանի ծառ» և Live Painting
Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջ

13:15 | Գուգարք | Այցելություն «Պենժամին Գումուշճեան» տնկարան

17:00–18:15 | Դիլիջան | «Գարնանային գալա» և Live Painting
UWC Դիլիջանի դպրոց

Ծրագրերում կհնչեն Ռեսպիգիի, Դվորժակի, Չայկովսկու, Բաղդասարյանի, Շոստակովիչի, Սպենդիարյանի, Խաչատրյանի, Բարտոկի, Կլարա Շումանի, Կրայսլերի, Ֆորեի, Կոմիտասի և Բեթհովենի ստեղծագործությունները։

Կատարողներ՝ Անուշ Նիկողոսյան՝ ջութակ, Սոնա Բարսեղյան՝ դաշնամուր։

Երկու օրերին էլ մեկնումը Երևանից՝ Մատենադարանի մոտից, ժամը 09:00-ին։

Կազմակերպիչ՝ Անուշ Ալբերտի Նիկողոսյան ԱՁ

Մասնակիցներ

Լուսանկարներ և տեսանյութեր

Կարծիքներ

Գովազդային բաններ 1՝ 2-ից
Գովազդային բաններ 2՝ 2-ից

Ձեզ կարող է հետաքրքրել

Թրենդային են հիմա

Բաժանորդագրվեք միջոցառումների զեղչերին եվ նորություններին ծանոթանալու համար

Կապվեք մեզ հետ

  • Կապ անձնական օգնականի հետ
  • +374 33 820080
  • support@eventhub.am
  • ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 2

Հետևեք մեզ

Օգտակար հղումներ

  • Աջակցություն
  • Պայմաններ և դրույթներ

Eventhub-ը հասանելի է նաև MyAmeria հավելվածում

Download on the App StoreGet it on Google Play

© 2026 EventHub · Dinno