«Արամ Խաչատրյան» համերգասրահ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ
Ամանորյա ամենասիրված ֆիլմի կախարդանքը կրկին վերադառնում է «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ պարգևելու տոնական ջերմություն, անսահման ժպիտներ և անմոռանալի հույզեր։
Դեկտեմբերի 27-ին վերապրեք Քևինի զվարճալի արկածներն ու մանկության ամենաջերմ հիշողությունները բոլորովին նոր զգացողություններով։
Մեծ էկրանին կցուցադրվեն «Home Alone» ֆիլմից սիրված և հիշարժան կադրեր, իսկ Ջոն Ուիլյամսի հանրահայտ երաժշտությունը կհնչի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կենդանի կատարմամբ։
Պատկերացրեք՝ ձեր սիրելի տեսարանները մեծ էկրանին, իսկ դրանց կախարդանքը՝ կենդանի սիմֆոնիկ հնչողությամբ։ Ծանոթ մեղեդիներն ու ֆիլմի ամենազվարճալի դրվագները կմիավորվեն՝ ստեղծելով բացառիկ տոնական մթնոլորտ։
Նվիրեք ձեզ և ձեր մտերիմներին ամանորյա ամենաջերմ երեկոներից մեկը։
Կազմակերպիչ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ