Միլկիցա Ռադովանովիչ. Երգեհոնային երաժշտության միջազգային փառատոն

Միլկիցա Ռադովանովիչ. Երգեհոնային երաժշտության միջազգային փառատոն

Միջոցառման վայր:

Կոմիտասի անվան կամերային Երաժշտության տուն

Երևան, Իսահակյան 1

10

շբթ

հոկտեմբեր


Ժամ

19:00

Գին

3000 ֏ - 8000 ֏


Մնացել է 50 տեղ

10

շբթ

հոկտեմբեր


Ժամ

19:00

Գին

3000 ֏ - 8000 ֏

Մնացել է 50 տեղ

Միջոցառման մասին

Համերգ

Տարիք

6+

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոկտեմբերի 10-ին՝ ժամը 19:00-ին, Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության չորրորդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի կունենա միջազգային բեմերում մեծ ճանաչում վայելող երգեհոնահարուհի Միլկիցա Ռադովանովիչի (Սերբիա/Նորվեգիա) մենահամերգը:

Նա հայտնի է եվրոպական հանրահայտ համերգասրահներում ու տաճարներում (օրինակ՝ Վեստմինստերյան աբբայությունում, Օսլոյի և Քովենթրիի տաճարներում) իր ելույթներով, ինչպես նաև միջազգային տարբեր մրցույթներում տարած հաղթանակներով։

Ռադովանովիչի կատարումներն աչքի են ընկնում վիրտուոզությամբ և հուզական խորությամբ, իսկ երկացանկը ներառում է ինչպես բարոկկո, այնպես էլ ժամանակակից երաժշտություն:

Ծրագրում՝
Յոհան Սեբաստիան Բախ (1685–1750). Տոկատ և Ֆուգա ռե մինոր, BWV 565
Տոմազո Ալբինիոնի / Ռեմո Ջազոտո. Ադաջո սոլ մինոր
Ֆրենյո Դուգան (1874–1948). Պրելյուդ դո մաժոր; Պրելյուդ լյա մինոր
Ֆելիքս Մենդելսոն Բարտոլդի (1809–1847). Պասակալիա
Վլադիմիր Տոշիչ (1949–2025). Medial 2
Պետրա Բյորխաուգ (ծնվ. 1964). Ավե Մարիս Ստելլա
Սիմեոն Երևանցի (18-րդ դար) / Կոմիտաս. Տէր Ողորմեա (փոխ.՝ Վահագն Ստամբոլցյանի)
Սբ. Ներսես Շնորհալի (12-րդ դար) / Կոմիտաս. Առավոտ լուսոյ (փոխ.՝ Դավիթ Գիլանյանի)
Գրիգոր Պահլավունի (12-րդ դար) / Կոմիտաս. Ով զարմանալի (փոխ.՝ Վահագն Ստամբոլցյանի)
Կոմիտաս (1869–1935). Յայս յարկ, շարական խնկարկության (փոխ.՝ Վահագն Ստամբոլցյանի)
Էդվարդ Գրիգ (1843–1907). Առավոտյան տրամադրություն, Նորվեգական պար թիվ 2, Լեռների արքայի քարանձավում

Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։

Կազմակերպիչ՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»

Մասնակիցներ

Լուսանկարներ և տեսանյութեր

Կարծիքներ

Գովազդային բաններ 1՝ 2-ից
Գովազդային բաններ 2՝ 2-ից

Ձեզ կարող է հետաքրքրել

Պենե Պատին Երևանում | Երևանյան 18-րդ միջազգային երաժշտական փառատոն

Համերգ

Պենե Պատին Երևանում | Երևանյան 18-րդ միջազգային երաժշտական փառատոն

Նմբ 09 • 19:00