Նոյեմբերի 7-ին միացեք կիթառների ճիչով ու հարվածայինների հզոր ռիթմերով երեկոյին։ Նոյզային երեկո՝ դինամիկ կատարումն ու ռոք երաժշտության հում էներգիան գնահատողների համար։
Երեկոյի հեդլայները Մեծ Բրիտանիայից Test Plan խումբն է։
2022 թվականին Ռորի Դիքինսոնի (բաս), Միխալիս Ֆրագկիադակիսի (կիթառ) և Մաքս Մեյսոնի (հարվածայիններ/վոկալ) հիմնած լոնդոնյան DIY եռյակը միավորում է նոիզ-ռոքը, դանս-փանքն ու փոստ-հարդքորը։ Կիթառային ֆիդբեքի ու դիսթորշնի ալիքները հատվում են հարվածայինների կտրուկ ռիթմերի և զարկող բասի հետ՝ միավորվելով տագնապի ճիչերով ու քաոսային էներգիայով։
Նրանց կաջակցեն տեղական լեգենդները՝ Sootrah-ն․ Երևանի հիմնականում գործիքային դուետը միավորում է տարբեր ուղղություններ՝ մելանխոլիկ փոստ-ռոք մեղեդիներից մինչև խիտ փոստ-մետալ ու ստոուներ՝ պրոգրեսիվ տարրերով և հայկական ֆոլկլորով։
Նաև՝ Թբիլիսիի Svoloch հզոր եռյակը, որը համադրում է կիթառային երաժշտության տարբեր ժանրեր՝ պահպանելով իր բնորոշ բարձր էներգիան։
Կազմակերպիչ՝ «ԹՈՆԼԱԲ ՍՏՈՒԴԻՈ» ՍՊԸ