ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ (MICE & EVENT MANAGEMENT)
Ինչպե՞ս է գաղափարը վերածվում հաջողված միջոցառման։ Ի՞նչ է անհրաժեշտ միջոցառումը ճիշտ կազմակերպելու և կառավարելու համար։
Maple & Apricot Hospitality Academy-ն հրավիրում է մասնակցելու գործնական սեմինարի՝ նվիրված MICE և միջոցառումների կառավարման ոլորտին։ Սեմինարի ընթացքում մասնակիցները կծանոթանան միջոցառումների կազմակերպման հիմնական փուլերին՝ գաղափարի մշակումից և պլանավորումից մինչև բյուջետավորում, թիմի համակարգում, ժամանակի կառավարում և միջոցառման իրականացում։ Փորձառու MICE & Events Manager Սինարա Կարապետյանի ղեկավարությամբ մասնակիցները կաշխատեն իրական իրավիճակների, գործնական առաջադրանքների, սիմուլյացիաների և թիմային մարտահրավերների միջոցով։
Սեմինարը նախատեսված է ինչպես ոլորտով հետաքրքրված սկսնակների, այնպես էլ հյուրընկալության, զբոսաշրջության և միջոցառումների կազմակերպման ոլորտում աշխատող մասնագետների համար։
Կազմակերպիչ՝ «Մայփլ և Ափրիքոթ» ՍՊԸ