
Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված համերգ
Միջոցառման վայր:
Արամ Խաչատրյան համերգասրահԵրևան, Մեսրոպ Մաշտոցի պող., 46
04
ուրբ
դեկտեմբեր
2026
Ժամ
19:00
Գին
3000 ֏ - 10000 ֏
04
ուրբ
դեկտեմբեր
2026
Ժամ
19:00
Գին
3000 ֏ - 10000 ֏
Միջոցառման մասին
Մխիթար Սեբաստացի-350
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Երևանի պետական կամերային երգչախմբի համատեղ համերգը՝ նվիրված հայ նշանավոր հոգևորական, գիտնական, բանաստեղծ, կոմպոզիտոր և Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու (1676–1749) ծննդյան 350-ամյա հոբելյանին։
Մխիթար Սեբաստացին նշանակալի դեր է ունեցել հայկական հոգևոր և մշակութային կյանքի ձևավորման գործում՝ անգնահատելի ներդրում ունենալով հայ գրականության, կրթության և հոգևոր երաժշտության զարգացման մեջ։
Ծրագրում ընդգրկված են Մխիթար Սեբաստացու գործերը՝ Նորայր Հարությունյանի մշակումներով։
Ծրագիր՝
Երանուհի Մարիամ
Անճառին խորան
Զքեզ, սուրբ Հայր Անտոնիէ
Օրօր Ա
Օրոր Բ
Օրոր Գ
Գովեալ դասուցն հրեղինաց
Աղաչեմ զքեզ, Աստուածածին
Երկիր և երկինք
Օրհներգ առ Սուրբ Հովսեփ
Գոչեմ առ Քեզ
-Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահագն Պապյան։
-Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան։
Համերգի գլխավոր գործընկերն է «Լենդմարդկ Կապիտալ» ընկերությունը, գործընկերներն են Իտալիայի Հանրապետության դեսպանություն Հայաստանում, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» և «Մեգերյան կարպետ» ընկերությունները։
Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։
Կազմակերպիչ՝ Վենետիկի Մխիթարյան միաբանություն
Մասնակիցներ
Լուսանկարներ և տեսանյութեր
Կարծիքներ












