«Մթնշաղի անուրջներ»․ Վահան Տերյանին նվիրված գրական-երաժշտական երեկո

«Մթնշաղի անուրջներ»․ Վահան Տերյանին նվիրված գրական-երաժշտական երեկո

Միջոցառման վայր:

Արամ Խաչատրյան համերգասրահ

Երևան, Մեսրոպ Մաշտոցի պող., 46

14

չրք

հոկտեմբեր


Ժամ

19:00

Գին

3000 ֏ - 12000 ֏


14

չրք

հոկտեմբեր


Ժամ

19:00

Գին

3000 ֏ - 12000 ֏

Միջոցառման մասին

Համերգ

Հոկտեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Զարթոնք» համերգային ընկերությունը ներկայացնում է հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանին նվիրված «Մթնշաղի անուրջներ» գրական-երաժշտական երեկոն։

Աշնանային այս նրբագեղ երեկոյի ընթացքում պոեզիան և երաժշտությունը կմիահյուսվեն՝ հանդիսատեսին տեղափոխելով սիրո, կարոտի և տերյանական խորհրդավոր մթնշաղի աշխարհ։

Երեկոյի ընթացքում կհնչեն Վահան Տերյանի ամենասիրված բանաստեղծությունները և նրա խոսքերով գրված երգերը։

Բանաստեղծությունները կկարդան ՀՀ վաստակավոր արտիստներ` Սիլվա Յուզբաշյանը և Գրետա Մեջլումյանը, ինչպես նաև ասմունքողներ Հմայակ Հակոբյանը, Նարեկ Մարգարյանը և Գարունա Երանոսյանը։

Տերյանական երգերը կկատարեն ՀՀ վաստակավոր արտիստ Լեյլա Սարիբեկյանը, Սոնա Շահգելդյանը և սաքսոֆոնահար Էրիկ Ժամհարյանը։

Երեկոն կվարի ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը։

Բաց մի՛ թողեք պոեզիայի և երաժշտության այս ինքնատիպ ու ներդաշնակ համադրությունը։ «Մթնշաղի անուրջներ» գրական-երաժշտական երեկոն բացառիկ հնարավորություն է կրկին բացահայտելու Վահան Տերյանի նուրբ, խորհրդավոր և անժամանցելի ստեղծագործական աշխարհը։

Սիրով սպասում ենք ձեզ հոկտեմբերի 14-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։

Մասնակիցներ

Լուսանկարներ և տեսանյութեր

Կարծիքներ

Գովազդային բաններ 1՝ 2-ից
Գովազդային բաններ 2՝ 2-ից

Ձեզ կարող է հետաքրքրել

ՖԼԱՄԵՆԿՈՅԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐԻ ԵՐԵԿՈ

Համերգ

ՖԼԱՄԵՆԿՈՅԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐԻ ԵՐԵԿՈ

Հկտ 12 • 19:00