
QLOONG Vol. 8
Միջոցառման վայր:
AI9 startup campusԻսահակյան 9
19
հնգ
նոյեմբեր
Ժամ
19:00
Գին
2500 ֏
19
հնգ
նոյեմբեր
Ժամ
19:00
Գին
2500 ֏
Միջոցառման մասին
Ստենդափ
Լեզու
Armenian
QLOONG VOL. 8․ ԱՅՍՏԵՂ ԼԱՎ ԳԱՂԱՓԱՐՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ։
Նշեք օրացույցում․ Հայաստանի ամենաանկեղծ ստարտափ միջոցառումը վերադառնում է։
📅 Նոյեմբերի 19, 2026
🕒 Մուտքը՝ 19:00-ից
🕒 Սկիզբը՝ 20:00-ին
📍 AI9 Startup Campus, Իսահակյան 9
Ի՞նչ է QLOONG-ը։
Այստեղ ստարտափներին ասում են այն, ինչ ուրիշ տեղ հաճախ չեն ասի։ Ներդրողներից, ձեռներեցներից ու ոլորտի փորձագետներից կազմված ժյուրին տալիս է դժվար հարցերը՝ առանց խոսքը մեղմացնելու կամ պարզապես քաղաքավարությունից ծափահարելու։
Բեմում
Երեք ստարտափ ներկայացնում են իրենց գաղափարները։ Ժյուրիի երեք անդամ հարցեր են տալիս ու հակադարձում։ Մեկ պաշտպան էլ հիմնադիրների կողքին է։ Ուժեղ գաղափարներն իրենց արդարացնելու հնարավորություն են ստանում։ Իսկ մյուսների համար պարզ է դառնում՝ ինչի վրա դեռ պետք է աշխատել։
Հանդիսատեսի շարքերում
Չե՞ք ներկայացնելու ձեր ստարտափը։ Հետաքրքիր երեկոն միևնույն է ապահովված է։ Կհետևեք քննարկումներին, կտեսնեք՝ որքանով են հիմնադիրները պատրաստ հիմնավորելու իրենց գաղափարները, օգտակար բաներ կսովորեք ստարտափ ստեղծելու մասին ու կծանոթանաք հիմնադիրների, ներդրողների և համայնքը զարգացնող մարդկանց հետ։
Մեր գործընկերները
«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամ, Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամ (Հայաստան), BANA Angels, TUSHPA x LAB և AI9։
Ձեր ստարտափը պատրա՞ստ է դժվար հարցերին։
Դիմեք այստեղ՝
https://forms.gle/nmJpkvAkJZWvmgXy8
Մասնակցության համար ընտրվելու է ընդամենը երեք ստարտափ։ Դիմումների վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է։
Նախընտրում եք միանալ որպես հանդիսատե՞ս։
Ձեռք բերեք ձեր տոմսը, քանի դեռ տեղեր կան։ Տեղերը սահմանափակ են։
Կազմակերպիչ՝ TECHWEIZ LLC
Մասնակիցներ
Լուսանկարներ և տեսանյութեր
Կարծիքներ
Tatev Aghajanyan
հկտ 15, 2026
Ամեն ինչ հրաշալի էր, հատկապես Աշոտի հումորով վարելը
Gohar Barseghyan
հնս 27, 2026
Սլավիկ
հնս 26, 2026
Քլնգոցը քիչ էր, բարի էր: Բայց ընդհանուր հրաշալի էր, էլի շատ բան կար սովորելու:

Ձեզ կարող է հետաքրքրել
Բաժանորդագրվեք միջոցառումների զեղչերին և նորություններին ծանոթանալու համար
Կապվեք մեզ հետ
ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 2
Օգտակար հղումներ











