«Հովեր» պետական կամերային երգչախմբի 2026 թվականի ամփոփիչ համերգ

«Հովեր» պետական կամերային երգչախմբի 2026 թվականի ամփոփիչ համերգ

Միջոցառման վայր:

Կոմիտասի անվան կամերային Երաժշտության տուն

Երևան, Իսահակյան 1

20

կրկ

դեկտեմբեր

2026


Ժամ

19:00

Գին

2000 ֏ - 5000 ֏


20

կրկ

դեկտեմբեր

2026


Ժամ

19:00

Գին

2000 ֏ - 5000 ֏

Միջոցառման մասին

Դասական

Տարիք

6+

«Հովեր» պետական կամերային երգչախմբի 2026 թվականի ամփոփիչ համերգ

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 19։00-ին, Կամիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Հովեր» պետական կամերային երգչախմբի տարվա կարևորագույն իրադարձություններից մեկը՝ 2026 թվականի համերգաշրջանի ամփոփիչ համերգը։

Ծրագրում բացառապես առաջին կատարումներ են։

Համերգի առաջին բաժնում երգչախմբի մենակատար, սոպրանո Շահանե Աղաքարյանի կատարմամբ կհնչի Ջորջ Քրամբի «Տեսիլք» վոկալ շարքը (կոնցերտմայստեր՝ Հռիփսիմե Աղաքարյան)։ Շարքը գրված է սոպրանոյի և ուժեղացրած դաշնամուրի համար՝ Ուոլթ Ուիթմենի տեքստերի գիշերային պատկերների հիման վրա։

Համերգի երկրորդ՝ խմբերգային բաժինը կսկսվի ետնաբեմից հնչող Ռիխարդ Վագների «Պարսիֆալ» օպերայի առաջին գործողությունից a cappella հատվածով։
Այնուհետև կհնչի նիդերլանդացի կոմպոզիտոր Ռուդոլֆ Էշերի (1912–1980) «Սիրո և հավերժության երգեր» խմբերգային հնգամաս շարքն ամբողջությամբ։ Այն պոեզիայի և ժամանակակից խմբերգային երաժշտության կատարյալ օրինակ է։

Արվո Պյարտի «Արդ արձակեա զծառայս Քո» հոգևոր խմբերգի կատարումը նվիրվում է կոմպոզիտորի 90-ամյակին։

Ժամանակակից անգլիացի կոմպոզիտոր Ջոաննա Մարշի «Երկխոսություն ամեն ինչի մասին» խմբերգում միահյուսվում են բովանդակությամբ երկու տարբեր տեքստեր։

Գերմանացի կոմպոզիտոր Յենս Քլիմեքի «Հպման ոլորտներ» և Յուպ Ֆրանսենսի «Ոլորտների ներդաշնակություն» ստեղծագործությունները կոմպոզիտորական տարբեր աշխարհայացքների կողմից շարադրված հնչյունային ֆանտազիաներ են՝ աշխարհի ներդաշնակության մասին Սպինոզայի փիլիսոփայության և այլաշխարհիկ ոլորտների հետ հաղորդակցության մասին։

Այս համերգով սկիզբ է դրվում «Կոմիտաս պարկ» ընկերության և «Հովեր» պետական կամերային երգչախմբի համագործակցությանը։

Երգչախմբավար՝ Սոնա Հովհաննիսյան

Ծրագրում՝
1. Ջորջ Քրամբ (1929–2022)
«Տեսիլք»

Վոկալ շարք՝ Սոպրանոյի և ուժեղացված դաշնամուրի համար
Ուոլթ Ուիթմենի «Երբ վերջին անգամ բակի յասամանները ծաղկեցին» պոեմի հիման վրա

Սոպրանո՝ Շահանե Աղաքարյան
Դաշնամուր՝ Հռիփսիմե Աղաքարյան

I. «Գիշերը՝ լռության մեջ, բազում աստղերի ներքո»
«Վոկալիզ 1․ Ամառային հնչյուններ»
II. «Երբ վերջին անգամ բակի յասամանները ծաղկեցին»
III. «Խավար մայր, որ միշտ մոտենում ես անաղմուկ քայլերով»
«Վոկալիզ 2․ Աղերս խավար հրեշտակին»
IV. «Մոտեցի՛ր, զորե՜ղ փրկիչ»
Վոկալիզ 3․« Մահվան տաղ»
V. «Ե՛կ, սիրելի՛ և սփոփի՛չ մահ»
VI. «Գիշերը՝ լռության մեջ, բազում աստղերի ներքո»

2. Ռիխարդ Վագներ (1813–1883)
«Պարսիֆալ» օպերայի առաջին գործողությունից հատված՝ «Հավատքն ապրում է»

3. Ռուդոլֆ Էշեր (1912–1980)
«Սիրո և հավերժության երգեր»
«Սրանք այն օրերն են, երբ թռչունները վերադառնում են»
«Խելահեղ գիշերներ»
«Սի՛րտ, մենք կմոռանանք նրան»
«Քամին թակեց դուռս հոգնած մարդու պես»
«Տափաստան ստեղծելու համար հարկավոր է մի երեքնուկ ու մի մեղու»

4. Արվո Պյարտ
«Արդ արձակեա զծառայս Քո»

5. Յենս Քլիմեկ «Հպման Ոլորտներ»

6. Ջոաննա Մարշի «Երկխոսություն ամեն ինչի մասին»

7. Յուպ Ֆրանսենս «Ոլորտների ներդաշնակություն» Մաս 1-ին

Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։

Կազմակերպիչ՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ

Մասնակիցներ

Լուսանկարներ և տեսանյութեր

Կարծիքներ

Գովազդային բաններ 1՝ 2-ից
Գովազդային բաններ 2՝ 2-ից

Ձեզ կարող է հետաքրքրել

Թրենդային են հիմա

Բաժանորդագրվեք միջոցառումների զեղչերին եվ նորություններին ծանոթանալու համար

Կապվեք մեզ հետ

  • Կապ անձնական օգնականի հետ
  • +374 33 820080
  • support@eventhub.am
  • ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 2

Հետևեք մեզ

Օգտակար հղումներ

  • Աջակցություն
  • Պայմաններ և դրույթներ

Eventhub-ը հասանելի է նաև MyAmeria հավելվածում

Download on the App StoreGet it on Google Play

© 2026 EventHub · Dinno