Կյանքի պարը․ Կարմիր

Կյանքի պարը․ Կարմիր

Միջոցառման վայր:

Ալլուրիա Վայնս

Էջմիածին Մարգարայի խճուղի, 6/5 շենք

12

շբթ

դեկտեմբեր

2026


Ժամ

17:30

Գին

10000 ֏


12

շբթ

դեկտեմբեր

2026


Ժամ

17:30

Գին

10000 ֏

Միջոցառման մասին

Թատրոն

Տևողություն

1ժ

ԿՅԱՆՔԻ ՊԱՐԸ․ ԿԱՐՄԻՐ
Արարատի ֆոնին՝ խաղողի վազերի մեջ, կհավաքվենք մեկ սեղանի շուրջ՝ խոսելու այն մասին, թե ինչից է հյուսվում մարդու կյանքը։ Սիրո և կորստի, մեծանալու և բաժանվելու, մեզ փոխող հանդիպումների և այն փոփոխությունների մասին, որոնցից հետո մենք այլևս նախկինը չենք։ Այն մասին, թե որքան կարևոր է երբեմն կանգ առնել, հետ նայել և զգալ՝ որտեղ ես հիմա, և ով է կողքիդ։
Հայկական տանը սեղանը երբեք պարզապես ուտելու տեղ չի եղել։ Նրա շուրջ հիշում են բացականերին, վիճում կյանքի մասին, պատմություններ պատմում, երգում, ծիծաղում և բաժակ բարձրացնում ապագայի համար։ Իսկապես միասին են լինում՝ երկար, առատաձեռն, առանց շտապելու։
Պոեզիայի, մեծ աշուղների երգերի ձգողականությունը, երաժշտությունն ու պարերը, որոնց մեջ ապրում է բազմաթիվ սերունդների հիշողությունը։ Այս ստեղծագործություններն ունեն ընդհանուրի միջոցով ամենաանձնականի, անցյալի միջոցով այսօրվա մասին խոսելու զարմանալի կարողություն։
Ուզում ենք ունկնդրել այդ ձայները, զգալ՝ ինչպես են արձագանքում յուրաքանչյուրիս մեջ, մոտենալ մեր ակունքներին, հանդիպել մեր ստվերին ու լույսին և բացահայտել վաղուց մոռացված մի բան։ Մեր ուղեկիցը կլինի Սայաթ-Նովան, որի աշխարհները ժամանակին իմաստավորել է անզուգական Փարաջանովը․ կհետևենք երկուսին էլ։
Ամեն ինչ կսկսվի գրեթե անգույն տարածքում։ Բաց գույնի գործվածքներ, մեղմ լույս, լռություն և տեսարան դեպի լեռը։ Ոչինչ ավելորդ՝ միայն տեղ ու ժամանակ՝ առօրյա եռուզեռից մի փոքր հեռանալու համար։ Աստիճանաբար այդ լռության մեջ կմտնի կյանքը՝ նախ շարժումը, ապա երաժշտությունը, ձայները, մարդիկ։
Կհայտնվեն գինին ու սնունդը, տարածքը կլցվի գույնով ու ջերմությամբ։ Եվ կսկսվի խնջույք, որտեղ այլևս անհնար կլինի հանդիսատեսին առանձնացնել մասնակցից, հորինվածը՝ իրականից, ներկայացումը՝ կյանքից։ Դերասաններն ու երաժիշտները կդառնան մեր զրուցակիցները, շեֆ-խոհարարը զրույցը կշարունակի համի ու բույրի միջոցով, իսկ երգն ու պարը կօգնեն արտահայտել այն, ինչի համար երբեմն բառերը չեն բավականացնում։
Ուզում ենք, որ բեմի ու սեղանի միջև սահման չլինի, որ զրույցը կարողանա անսպասելիորեն դառնալ ներկայացման մաս, իսկ ներկայացումը՝ իրական զրույցի առիթ։
Թատրոնը թույլ կտա մի պահ փորձել ուրիշի ճակատագիրը, երգը կմիացնի սերունդների հիշողությանը, պարը կվերադարձնի հողին ու սեփական մարմնին։ Եվ գուցե ծանոթ մեղեդին արթնացնի խիստ անձնական մի հիշողություն, իսկ ուրիշի պատմությունը զարմանալիորեն հարազատ թվա։ Ավանդույթը քարացած ձև կամ անցյալի հիշողություն չէ․ այն շարունակում է ապրել մեր մեջ, փոխանցվել մարդուց մարդ և այսօր նոր գույներով լցվել։
«Կյանքի պարը․ Կարմիր» ներկայացում-խնջույքը մարդու, նրա ներքին փոփոխությունների և մարդկանց հետ կապի մասին է։ Դանդաղելու, շունչ քաշելու, ինքդ քեզ և կողքիդ մարդկանց լսելու հնարավորության, մի տարածքի մասին, որտեղ պետք չէ շտապել, ձևանալ կամ համապատասխանել սպասումներին։
Կարելի է խոսել կամ լռել, ծիծաղել կամ մտորել, բացվել կամ պարզապես դիտել։ Այստեղ բոլորի համար տեղ կա։
Կարմիրը գինու ու նռան, անձրևից հետո հողի, արյան ու սիրո գույնն է։ Ամեն կենդանի, զգայական ու իրական բանի գույնը։ Այն ամենի, ինչ մեզ միավորում է մեկ սեղանի շուրջ։ Թող այս երեկոն մնա ոչ այնքան կատարվածի հիշողությամբ, որքան այն զգացողությամբ, որով տուն կվերադառնաք՝ հարազատի հետ երկար զրույցից, լավ երգից կամ վաղուց սպասված հանդիպումից հետո։
Դեկտեմբերի 12, 19:00
Բեմադրությունը մտահղացել և իրականացրել է «Մշակութային բյուրո» թիմը (Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ)։
Ստեղծագործական կազմ՝ Վլադիմիր Կարպով՝ ռեժիսոր, թատրոնի և կինոյի դերասան (Սանկտ Պետերբուրգ), Վարվառա Բասկովա-Կարպովա՝ լուսանկարչության վրա հիմնված արվեստի նկարիչ (Սանկտ Պետերբուրգ), Նատալյա Բրովինա-Գոնչարովա՝ բազմամասնագիտական արվեստագետ, կինոյի բեմադրող նկարիչ (Երևան), Խորեն Հարությունյան՝ շեֆ-խոհարար (Երևան)։
Դերակատարներ՝ Սվետլանա Դորոխովա՝ Երևանի Arten թատրոնի դերասանուհի (2023–2025), Արմենուհի Հակոբյան՝ Հրաչյա Ղափլանյանի անվան Երևանի դրամատիկական թատրոնի դերասանուհի, Արամ Պետրոսյան՝ դաշնակահար, նույն թատրոնի դերասան, Անդրեյ Լյուբոմիր՝ պարուսույց, կատարողական արվեստի արտիստ։
Երաժշտություն՝ ժողովրդական գործիքներ և փորձարարություն։ Ներկայացման տևողությունը՝ 60 րոպե։ Տոմսը ներառում է հյուրասիրություն։
Ներկայացումից հետո առաջարկում ենք մնալ ռեստորանում՝ միասին պարելու և կյանքը տոնելու։ Գործողությունների վայրը Alluria-ն է՝ Հայաստանում բնական գինու առաջին գինեգործարանը՝ հիմնված ընտանեկան ավանդույթների և գինեգործության հանդեպ սիրո վրա։
Alluria-ն հողից ծնված անուն է՝ կապված Ալլյուր գյուղի ու գետի հետ։ Ընտանեկան հանդարտ ավանդույթներից և Էջմիածնում տատիկի տան առաջին փորձերից աստիճանաբար մեծ երազանք ծնվեց։ Գևորգ Մաչանյանը որդիների՝ Սամվելի, Արամի և Հրաչի հետ այն իրականություն դարձրեց․ այդպես ստեղծվեց այսօրվա Alluria-ն։ Նրա պատերը պահում են պատմության շունչը, իսկ պատուհաններից բացվում է հոյակապ Արարատի տեսարանը՝ իդեալական վայր՝ ծննդյան, մահվան և սիրո պատմության նուրբ ընթացքին հետևելու համար։

Կազմակերպիչ՝ «Ալլուրիա Հոսփիթալիթի» ՍՊԸ

Մասնակիցներ

Լուսանկարներ և տեսանյութեր

Կարծիքներ

Գովազդային բաններ 1՝ 2-ից
Գովազդային բաններ 2՝ 2-ից

Ձեզ կարող է հետաքրքրել

Թրենդային են հիմա

Բաժանորդագրվեք միջոցառումների զեղչերին եվ նորություններին ծանոթանալու համար

Կապվեք մեզ հետ

  • Կապ անձնական օգնականի հետ
  • +374 33 820080
  • support@eventhub.am
  • ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 2

Հետևեք մեզ

Օգտակար հղումներ

  • Աջակցություն
  • Պայմաններ և դրույթներ

Eventhub-ը հասանելի է նաև MyAmeria հավելվածում

Download on the App StoreGet it on Google Play

© 2026 EventHub · Dinno