Նվիրվում է Հանս Ցիմերին։ Mystery Ensemble

Նվիրվում է Հանս Ցիմերին։ Mystery Ensemble

Միջոցառման վայր:

Կոմիտասի անվան կամերային Երաժշտության տուն

Երևան, Իսահակյան 1

29

ուրբ

հունվար


Ժամ

19:30

Գին

9300 ֏ - 11500 ֏


Մնացել է 22 տեղ

29

ուրբ

հունվար


Ժամ

19:30

Գին

9300 ֏ - 11500 ֏

Մնացել է 22 տեղ

Միջոցառման մասին

Համերգ

Կարևոր է։ Հանս Ցիմերը համերգին չի մասնակցում։

Հունվարի 29-ին՝ ժամը 19:30-ին, Երևանի սրտում գտնվող Կամերային երաժշտության տանը տեղի կունենա յուրահատուկ համերգ։ Համերգի ընթացքում կհնչի աշխարհահռչակ կոմպոզիտոր Հանս Ցիմերի երաժշտությունը՝ Mystery Ensemble ժամանակակից նվագախմբի նրբաճաշակ կատարմամբ։ Հաճույքն ամբողջ ընտանիքի համար երաշխավորված է։

Ցիմերը Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի, ինչպես նաև «Interstellar», «Inception», «Dune», «Gladiator», «Pirates of the Caribbean» և հարյուրավոր այլ կինոհիթերի երաժշտական թեմաների հեղինակն է։

Հանս Ցիմերը 21-րդ դարի ամենահայտնի, ազդեցիկ և կոմերցիոն առումով հաջողակ կինոկոմպոզիտորներից է։ Նա մեծ ազդեցություն է ունեցել հոլիվուդյան կինոյի և ընդհանրապես փոփ մշակույթի նորագույն պատմության վրա։ Ծնվել է Գերմանիայում՝ հրեական ընտանիքում, սակայն դեռ մանկուց տեղափոխվել է Լոնդոն։ Փոքր հասակում կորցնելով հորը՝ Հանսը սփոփանք է գտել երաժշտության մեջ։

Հոլիվուդում Հանս Ցիմերին անվանում են «գերմանական մեքենա»։ Իր երկարամյա կարիերայի ընթացքում նա երբեք չի դադարել աշխատել և չի իջեցրել որակի նշաձողը։ Խելահեղ, լարված սիմֆոնիկ պարտիաների և էլեկտրոնային երաժշտության վարպետ Ցիմերը հատկապես հայտնի է դարձել ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի հետ համագործակցության շնորհիվ։ Հանսը երաժշտություն է գրել ռեժիսորի գրեթե բոլոր ֆիլմերի համար։

Ծրագրում ընդգրկված են հատընտիր ստեղծագործություններ «Gladiator», «Inception», «Interstellar», «Pirates of the Caribbean» և բազմաթիվ այլ ֆիլմերից։

Նվագախմբի կենդանի կատարման հմայքը՝ համադրված դահլիճի կամերային մթնոլորտի հետ, երեկոն կդարձնի անմոռանալի։ Շտապե՛ք ձեռք բերել հունվարյան ամենագեղեցիկ, կախարդական և խաղաղեցնող համերգի տոմսերը։

Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution Ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է կազմակերպում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ մթնոլորտային վայրերում՝ Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և այլ երկրներում։ Գործակալությունը կազմակերպում է նաև մոմերի լույսի ներքո համերգաշարեր և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհում։

Պաշտոնական կայք՝ www.redevents.am

Համերգի սկիզբը՝ 19:30

Հասցե՝ Կամերային երաժշտության տուն, Ավ. Իսահակյան 1, ք. Երևան, Հայաստան։

ԿԱՏԱՐՈՂ

🎻 Mystery Ensemble

Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտությունը։ Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի հնչողությունը, յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքների վիրտուոզ տիրապետումն ու տպավորիչ հարվածային գործիքները, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների արտիստիզմն ու կիրքը։ Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի ամենամթնոլորտային դահլիճներում։

ՀԱՄԵՐԳԻ ԾՐԱԳԻՐ

He’s a Pirate

Now We Are Free

This Land

Mermaids

Interstellar

Madagascar

Time

Circle of Life

I See Dead People in Boats

The Battle

Jack Sparrow

Chevaliers

Can You Feel the Love Tonight

Davy Jones

The Medallion Calls

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ։

Կազմակերպիչ՝ Red Events

Մասնակիցներ

Լուսանկարներ և տեսանյութեր

Կարծիքներ

Zoya Harutyunyan

հնվ 16, 2026

full starfull starfull starfull starfull star

Գովազդային բաններ

Ձեզ կարող է հետաքրքրել

«Մթնշաղ» սագայի երաժշտությունը՝ Mystery Ensemble-ի կատարմամբ

Դասական

«Մթնշաղ» սագայի երաժշտությունը՝ Mystery Ensemble-ի կատարմամբ

Նմբ 06 • 20:00

Բաժանորդագրվեք միջոցառումների զեղչերին և նորություններին ծանոթանալու համար

Կապվեք մեզ հետ

ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 2

Հետևեք մեզ

Օգտակար հղումներ

  • Աջակցություն
  • Պայմաններ և դրույթներ

Eventhub-ը հասանելի է նաև MyAmeria հավելվածում

Download on the App StoreGet it on Google Play
DinnoPayLinkEventhubMyTour