QLOONG Vol. 8

QLOONG Vol. 8

Միջոցառման վայր:

AI9 startup campus

Իսահակյան 9

Ավարտված

Այս միջոցառումն արդեն ավարտվել է

Դիտեք նմանատիպ և առաջիկա միջոցառումները ստորև։

Միջոցառման մասին

Ստենդափ

Լեզու

Armenian

QLOONG VOL. 8․ ԱՅՍՏԵՂ ԼԱՎ ԳԱՂԱՓԱՐՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ։
Նշեք օրացույցում․ Հայաստանի ամենաանկեղծ ստարտափ միջոցառումը վերադառնում է։
📅 Նոյեմբերի 19, 2026
🕒 Մուտքը՝ 19:00-ից
🕒 Սկիզբը՝ 20:00-ին
📍 AI9 Startup Campus, Իսահակյան 9
Ի՞նչ է QLOONG-ը։
Այստեղ ստարտափներին ասում են այն, ինչ ուրիշ տեղ հաճախ չեն ասի։ Ներդրողներից, ձեռներեցներից ու ոլորտի փորձագետներից կազմված ժյուրին տալիս է դժվար հարցերը՝ առանց խոսքը մեղմացնելու կամ պարզապես քաղաքավարությունից ծափահարելու։
Բեմում
Երեք ստարտափ ներկայացնում են իրենց գաղափարները։ Ժյուրիի երեք անդամ հարցեր են տալիս ու հակադարձում։ Մեկ պաշտպան էլ հիմնադիրների կողքին է։ Ուժեղ գաղափարներն իրենց արդարացնելու հնարավորություն են ստանում։ Իսկ մյուսների համար պարզ է դառնում՝ ինչի վրա դեռ պետք է աշխատել։
Հանդիսատեսի շարքերում
Չե՞ք ներկայացնելու ձեր ստարտափը։ Հետաքրքիր երեկոն միևնույն է ապահովված է։ Կհետևեք քննարկումներին, կտեսնեք՝ որքանով են հիմնադիրները պատրաստ հիմնավորելու իրենց գաղափարները, օգտակար բաներ կսովորեք ստարտափ ստեղծելու մասին ու կծանոթանաք հիմնադիրների, ներդրողների և համայնքը զարգացնող մարդկանց հետ։ Իսկ վերջում բաց խոսափող կլինի նրանց համար, ովքեր ուզում են հենց տեղում ներկայացնել իրենց գաղափարը։
Մեր գործընկերները
«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամ, Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամ (Հայաստան), BANA Angels, TUSHPA x LAB և AI9։
Ձեր ստարտափը պատրա՞ստ է դժվար հարցերին։
Դիմեք այստեղ՝
https://forms.gle/nmJpkvAkJZWvmgXy8
Մասնակցության համար ընտրվելու է ընդամենը երեք ստարտափ։ Դիմումների վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 16-ը։
Նախընտրում եք միանալ որպես հանդիսատե՞ս։
Ձեռք բերեք ձեր տոմսը, քանի դեռ տեղեր կան։ Տեղերը սահմանափակ են։
Կազմակերպիչ՝ TECHWEIZ ՍՊԸ։

Մասնակիցներ

Լուսանկարներ և տեսանյութեր

Կարծիքներ

Tatev Aghajanyan

հկտ 15, 2026

full starfull starfull starfull starfull star

Ամեն ինչ հրաշալի էր, հատկապես Աշոտի հումորով վարելը

Gohar Barseghyan

հնս 27, 2026

full starfull starfull starfull starfull star

Gohar

նմբ 24, 2026

full starfull starfull starfull starempty star

Qloong-ը զվարճալի էր, բայց այնքան օգտակար չէր, որքան կարող էր լինել: Մասնակիցների շատերը չունեին շուկայի վավերացում և հաճախորդների հետ հարցազրույցներ: Նրանց պարզապես մարտահրավեր նետելու փոխարեն՝ դատավորները պետք է տրամադրեն գործնական արձագանք և ուղեցույց, թե ինչ անել հետագայում: Հեշտ է ծաղրել մարդկանց, ովքեր չգիտեն ինչպես ստեղծել ստարտափ: Շատ ավելի արժեքավոր է սովորեցնել նրանց: Մի՞թե դա նպատակը չէ:

Սլավիկ

հնս 26, 2026

full starfull starfull starfull starempty star

Քլնգոցը քիչ էր, բարի էր: Բայց ընդհանուր հրաշալի էր, էլի շատ բան կար սովորելու:

Գովազդային բաններ 1՝ 2-ից
Գովազդային բաններ 2՝ 2-ից

Ձեզ կարող է հետաքրքրել

Թրենդային են հիմա

Բաժանորդագրվեք միջոցառումների զեղչերին եվ նորություններին ծանոթանալու համար

Կապվեք մեզ հետ

  • Կապ անձնական օգնականի հետ
  • +374 33 820080
  • support@eventhub.am
  • ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 2

Հետևեք մեզ

Օգտակար հղումներ

  • Աջակցություն
  • Պայմաններ և դրույթներ

Eventhub-ը հասանելի է նաև MyAmeria հավելվածում

Download on the App StoreGet it on Google Play

© 2026 EventHub · Dinno